12:44 PM Առողջական 7 խնդիր, որ կարող է առաջանալ յոդի դեֆիցիտի պատճառով | |
Յոդը այն կարևոր միկրոտարրերից մեկն է, որը մասնակցում է մի շարք ֆիզոլոգիական պրոցեսների: Վերջինիս դեֆիցիտը հանգեցնում է մի շարգ լուրջ խնդիրների ու պահանջում է արագ բուժում:
Ձեզ ենք ներկայացնում 7 նախանշաններ, որոնք կվկայեն այն մասին, որ ձեր օրգանիզմին անհրաժեշտ է յոդ:
Յոդի քրոնիկ դեֆիցիտի 1-ին նախանշաններից մեկը համարվում է հոգնածությունը, անտարբերությունն ու քնկոտությունը, իսկ վահանագեղծի հորմոնի հիմնական գործառույթներից մեկը համարվում է օրգանիզմը էներգիայով ապահովելը: Շատ դեպքերում յոդի դեֆիցիտի դեպքում քրոնիկ հոգնածությունն ուղեկցվում է մկանային թուլությամբ: Նման նախանշանների դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
Կանաց մոտ յոդի դեֆիցիտը կարող է առաջացնել դաշտանային ցիկլի խանգարում, քանի որ այդ դեպքում խախտվում է ամբողջ հորմոնալ համակարգը: Օրգանիզմում յոդի երկարատև բացակայության դեպքում հնարավոր է անգամ անպտղության զարգացում ու մենոպաուզայի վաղաժամ սկիզբ:
Յոդի դեֆիցիտի դեպքում նյութափոխանակության ակտիվության նվազումը հաճախակի ուղեկցվում է արյան մեջ երկաթի դեֆիցիտով: Նման դեպքերում անեմիան, որպես կանոն, արտահայտված բնույթ չի կրում ու արտահայտվում է արդեն հիպոթիրեոզի ուշ շրջանում: Հիվանդին անհանգստացնում է ականջների մեջ առկա աղմուկը, թուլությունը, մաշկային ծածկույթի գունատությունն ու գլխապտույտը:
Յոդը հարկավոր է վահանգեղձի նորմալ աշխատանքի համար, որն ատադրում է թրիօքսին ու թիրեոտրոպ հորմոնները: Վերջիններս ակտիվ մասնակցում են նյութափոխանակության գործընթացին: Յոդի բացակայության դեպքում, նվազում է հորմոնների արտադրությունը, ինչն էլ և ազդում է նյութափոխանակության մակարդակի նվազման վրա: Այդ ամենն էլ հանգեցնում է ճարպային հյուսվածքների կուտակմանը, իսկ այտուցվածության հետ կապված խնդիրը, որը բնորոշ է յոդի դեֆիցիտին, միայն ավելի է բարդացնում վիճակն ու նպաստում է քաշի ավելացմանը:
| |
|
Всего комментариев: 0 | |