12:52 PM Ֆեյխոա՝ հիանալի միջոց սրտի և վահանաձև գեղձի խնդիրների դեպքում | |
Ֆեյխոայի և մեղրի խառնուրդը հիանալի միջոց է յոդի պակասի դեպքում: Ապացուցված է այդ խառնուրդի օգտակարությունը վահանաձև գեղձի և սրտանոթային համակարգի հիվանդությունների, լարինգիտի, անգինայի, նյարդային համակարգի գրգռվածության դեպքում: Յոդի պակասը շատ բացասաբար է ազդում ամբողջ օրգանիզմի վրա, սկսած մազերից, վերջացրած եղունգներով: Յոդի պակասի դեպքում երեխաները չեն աճում, դանդաղում է նրանց ինտելեկտուալ զարգացումը: Առաջարկվող խառնուրդի մեջ յոդը գտնվում է հեշտ յուրացվող վիճակով: Բացի յոդից ֆեյխոան պարունակում է C, B, P վիտամիններ, դաբաղող պեկտինային և այլ շատ օգտակար նյութեր: C վիտամինի պարունակությամբ ֆեյխոան չի զիջում կիտրոնին: Խառնուրդը պատրաստելու համար պետք է վերցնել հավասար քանակությամբ մեղր և ֆեյխոա: Միրգը աղալ, խառնել մեղրի հետ, լցնել ապակյա ամանի մեջ, փակել կափարիչով և դնել սառնարանը: Ուտել 1 թեյի գդալ, օրը 3 անգամ: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |