1.Սիրտդ արագ է բաբախում, երբ ա. տեսնում ես քթի կամ հոնքի վրա փիրսով երիտասարդի -3, բ. երիտասարդը սիրալիր, անկեղծ նայում է ուղիղ աչքերիդ մեջ -1, գ. երիտասարդը խորհրդավոր է, փոքր-ինչ ինքնամփոփ և սեքսուալ -2, դ. երիտասարդն անհավանական պատմություն է պատմում -4: 2. Հանգստյան օրերին ամենասիրածդ զբաղմունքը ա. սիրած ֆիլմեր դիտելը -1, բ. լողավազան ու գեղեցկության սրահ գնալը -2, գ. համերգ գնալը -4, դ. ակումբում պարելը -3: 3. Իր, որ պահպանում ես աշխարհում ամեն ինչից առավել ա. հին, մաշված կաշվե բաճկոնը -4, բ. չափազանց ոճային ակնոցը, որ մայրդ դրել է երիտասարդ տարիներին -3, գ. նախկինիդ նվիրած շքեղ ապարանջանը-1, դ. գերնորաձև կիսաթափանցիկ բլուզը -2: 4. Հարդարման այս պարագաները միշտ անհրաժեշտ են քեզ ա. քարերով շղթան և բարձրակրունկ կոշիկները -2, բ. կաշվից և երկաթե տարրերով ապարանջանն ու գոտին -4, գ. ջինսե գլխարկն ու հետաքրքիր պայուսակը -3, դ. ապակե գնդիկներով ապարանջանն ու գեղեցիկ մազակալները -1: 5. Երիտասարդը քեզ համար անհետաքրքիր է դառնում, եթե ա. մկանուտ չէ -3, բ. անճաշակ է, բարձր տակացուներով կոշիկ է հագնում -2, գ. նրբիկ ու բարի է, որի հետ նույնիսկ վիճել հնարավոր չէ -4, դ. խնամված չէ, ու դեմքին էլ պզուկներ կան -1: 6. Երկուսիդ համար լավագույն տեղը ա. զբոսայգին՝ լուսնի լույսի ներքո -1, բ. ամենահայտնի դիսկոտեկը -3, գ. սրճարանը՝ երկար սեղանով -2. դ. մի քանի զույգ գնդակներով մարզադաշտը -4: 7. Այս բնութագրումներից ո՞րն է ամենաշատը քեզ համապատասխանում ա. ինքնաբուխ և քաջ -4, բ. վախկոտ և զգուշավոր -1, գ. երբեմն շրջահայաց, երբեմն էլ բռնկվող -2, դ. անզգուշության հասնող արագ -3: 8. Ի՞նչ է կատարվում, երբ մինչև ականջներիդ ծայրը սիրահարված ես ա. ոչինչ տրամադրությունդ չի փչացնում -3, բ. ուզում ես միայն գրկախառնվել նրա հետ -1, գ. գլխումդ միայն խելահեղ մտքեր են ծնվում -2, դ. ուզում ես, որ բոլորը միասին ձեզ տեսնեն -4: 9. Որտե՞ղ կցանկանայիր անցկացնել երազածդ արձակուրդը ա. Լոնդոնում -4, բ. Լոս Անջելեսում -3, գ. խաղաղօվկիանոսյան կղզիներից մեկում -2, դ. Փարիզում -1: 10. Ամենամեծ թուլություններիցդ մեկը ա. երբեմն մի փոքր միամիտ ես -2, բ. չես կարողանում ժամանակին «լեզուդ քեզ քաշել» -4, գ. հաճախ չափազանց ամաչկոտ ես -1, դ. նախ գործում ես, հետո մտածում -3: 11. Ամենաուժեղ կողմերիցդ մեկը ա. կողքից չափազանց լավ ես նայվում -3, բ. ապավինում ես զգացմունքներիդ -2, գ. ոչնչից չես վախենում -4, դ. մտահոգվում ես ընկերներիդ խնդիրներով -1: 12. Ի՞նչն է ամենաշատը քեզ գրավում երիտասարդի մեջ ա. հայացքը, եթե կարողանաս «խրվել» դրանում -1, բ. միայն անկեղծ և լայն ժպիտը -3, գ. կերպարը. երիտասարդ տղան պետք է ոճային լինի -4, դ. ձայնը, այն պետք է կախարդական լինի -2: 13. Ինչպիսի՞ նվերով կարելի է սիրտդ գրավել ա. գրությամբ՝ «դու ինձ դուր ես գալիս» -4, բ. կախազարդ-սրտիկ՝ իր շղթայով -1, գ. հատուկ քեզ համար կազմակերպված երեկույթով -3, դ. վարդի թերթիկներով պատված ճանապարհով -2: 14. Ո՞ր հեռուստաշոուի համար ես կատարյալ թեկնածու ա. «Թաքնված տեսախցիկ». ինչեր ասես՝ չես փորձել -1, բ. «Ով է ուզում դառնալ միլիոնատեր». դու կհասնես միլիոնի -4, գ. «Հայ սուպերսթար». երազում ես բեմի մասին -3, դ. «Դեպի կինո». մարդկանց ցույց տալու շատ բան ունես -2: Արդյունքները 14-23 միավոր-Խելացի Սիրտդ բորբոքում են այն տղաները, ում թիկունքում կարելի է թաքնվել: Երազներիդ տղան պետք է քեզ բանաստեղծություններ նվիրի և ձեռքի մի հարվածով լուծի բոլոր խնդիրներդ ու հոգսերդ: Զգո՛ւյշ, անհուսալի ռոմանտիկ ես, իսկ սերը երբեմն կուրացնում է: Երազներիդ տղան իսկապես քնքուշ է, հոգատար և միշտ կարող է ժպիտ պարգևել: 24-34-Սեքսուալ Փոփոխական է, ահա ինչպիսին է երազներիդ ասպետը: Մի քիչ խորհրդավոր, երբեմն ինքնամփոփ, երբեմն՝ միանգամից պոռթկուն… Ցանկացած իրավիճակում անհավանական գրավիչ է լինում: Զգո՛ւյշ, լսիր ոչ միայն սրտիդ ձայնին, այլև բանականությանդ: Սիրածդ տղան ոչ միայն պետք է սրտիդ աշխատանքն արագացնի, այլև պատրաստ լինի խնդիրներդ լուծելուն և քեզ հետ միասին շատ փորձություններ անցնելուն: 35-45- Խենթ Այն երիտասարդները, ում հնարավոր չէ հասկանալ, խորհրդավոր կերպով ձգում են քեզ: Երբեք հաստատ չգիտես՝ ինչ են նրանք մտածում և զգում, սակայն կռահում ես, որ այդ տարօրինակ կերպարը փնտրում է քեզ, մի մարդու, ով կոպիտ արտաքինի տակ անգամ կարող է նուրբ սիրտ տեսնել: Զգո՛ւյշ, այս տիպի երիտասարդի հետ իսկապես երջանիկ լինելու համար քեզ վստահություն ու քաջություն է պետք, քանի որ կյանքում նա փորձում է ամեն ինչ և միշտ տարաբնույթ պատմությունների մեջ է ընկնում: Հաշվի առ, որ նա ոչ միշտ է ունակ հավատարիմ մնալու: 46-56- «Լավ տղա» Այն տղաները, ովքեր ձգում են քեզ, հաստատ գիտեն՝ ով և ինչ է իրենց պետք: Երազներիդ տղան կարող է թնդանոթի նման դղրդալ, եթե ցանկանում է գրավել աղջկան, և կարող է խենթանալ չարությունից, եթե ինչ-որ բան չի ստացվում: Նրա տրամադրությունը վայրկենապես փոխվում է զրոյից մինչև եռման աստիճան: Դա էլ հարաբերությունները լարված է դարձնում (մոտավորապես հրաբխի նման), թեկուզ նա միշտ ազնիվ է: Եթե զգում ես, որ հենց նա է, որ կա, մի վախեցիր: Զգո՛ւյշ, այս երիտասարդը երբեմն չափազանց ինքնավստահ է: Ստիպիր նրան մի փոքր ձգվել ու հասկացրու՝ իմաստ ունի ուշադրություն դարձնել քեզ ու զգացմունքներիդ: Подробнее: https://shabat.am/am/article/110119/Inchpisi--tghamardik-en-cankali.-hogebanakan
|