
Մաշկի հետ կապված խնդիրներ ունեցողների համար Healthy Life Tricks-ը հեշտ պատրաստվող և արդյունավետ դիմակի բաղադրատոմս է ներկայացրել, որը կօգնի լուծել չոր մաշկի, շերտազատվող մաշկի, բշտիկների և կորյակների խնդիրները:
Այս դիմակը կանոնավոր կերպով օգտագործելու դեպքում մաշկը կդառնա փայլուն, ձիգ, հարթ և կնճիռներն ու բորբոքվածությունը կվերանան: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է`
2 թեյի գդալ հացահատիկային կամ վարսակի ալյուր,
1 թեյի գդալ երիցուկի ծաղիկ,
100-150 մլ եռման ջուր կամ կաթ:
Պատրաստման գործընթացը`
Անհրաժեշտ է երիցուկի ծաղիկները խառնել վարսակի ալյուրի հետ, ապա ավելացնել եռացող ջրին կամ կաթին: Պետք է մի քանի րոպե թողնել, որ մածուցիկ զանգված ստացվի: Երբ խառնուրդը դեռ տաք է, այն հաստ շերտով քսեք մաքուր դեմքին` զգուշանալով այրվելուց: Դիմակը հանեք 15 րոպե անց և դեմքը լվացեք տաք ջրով:
Դեմքի կարմրությունն անցնում է, մաշկը դառնում է ավելի առողջ, հարթ, փափուկ և ձիգ:
|