2:52 PM Բանանով և կոճապղպեղով դիմակ «- 10 տարի»՝ մաշկը երիտասարդացնելու համար | |
Մաշկը երիտասարդացնելու համար, իհարկե, կարելի է գնել հատուկ կոսմետիկ միջոցներ կամ այցելել գեղեցկության սրահներ, սակայն կարելի է նաև պատրաստել դրանք տնային պայմաններում և շատ ավելի քիչ գումար վատնել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի դիմակ, որը կօգնի 10 տարով ավելի երիտասարդ տեսք ունենալ:
«-10 տարի» երիտասարդացնող դիմակ
Անհրաժեշտ է.
· 1/3 հասած բանան, սակայն առանց շագանակագույն բծերի,
· 1 թ.գ. փոշիացրած կոճապղպեղ և կոճապղպեղի թարմ քամած հյութ,
· 1 թ.գ. ձիթայուղ (ավոկադոյի յուղ, նշի յուղ և այլն, կարելի է նաև հերթով օգտագործել),
· 1 հատ ձվի դեղնուց (հարած):
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
1. Բանանը տրորել, ստացված խյուսին ավելացնել կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը:
2. Խառնուրդին ավելացնել նաև ձվի սպիտակուցը և խառնել մինչև դառնա հեղուկ նրբաքսուքի թանձրության:
3. Դիմակը բարակ շորտով քսել մաշկին (դեմքին, պարանոցին, դեկոլտեին), թողնել մի փոքր չորանա, այնուհետր քսել ևս 2-3 շերտ: Դիմակի վերջին շարտը մաշկի վրա պետք է մնա 10-15 րոպե:
4. Թրջել դիմակը ոչ շատ սառը ջրով և լվանալ գրեթե սառը ջրով:
5. Մաշկին քսել, թեթև անյուղ նրբաքսուք, գել կամ շիճուկ:
Այս դիմակն ազդում է վայրկենաբար: Այն հիանալի տոնուս հաղորդող և մաշկը ձգող միջոց է, որն անվանվում է «-10 տարի»: Այն հարկավոր է օգտագործել մեկ անգամ՝ որպես արագ ազդող դիմակ:
Դիմակը կուրսով օգտագործելու դեպքում անհրաժեշտ է յուրաքանչյուր 5-6 օրը մեկ կրկնել այս պրոցեդուրան: Ընդհանուր հարկավոր է դիմակն օգտագործել 10 անգամ:
Նյութի աղբյուրը՝ zacep.com | |
|
Всего комментариев: 0 | |