2:58 PM Ինչ օգտակար հատկություններով է օժտված դառը օշինդրը և ինչպես կարելի է այն օգտագործել | |
Օշինդրը (полынь) շատ օգտակար բույս է, որը սպանում է օրգանիզմում գտնվող բոլոր պարզագույն և ախտածին վարակները: Շատերը նույնիսկ այս բույսօ միջոցեվ բուժում են գրեթե բոլոր հիվանդությունները:
Բացի այդ, հայտնի է, որ սա ամենադառը խոտաբույսն է: Սակայն, այնուամենայնիվ, այն կարող է օգտագործել սառնաշաքարի փոխարեն:
Պատրաստման եղանակը.
1-ին բաղադրատոմս
1 ճ.գ. չոր օշինդրի վրա 2 անգամ եռման ջուր լցնել, քամել, այնուհետև լցնել գեղեցիկ տարրայի մեջ և դնել խոհանոցի ամենաերևացող վայրում: Ամեն անգամ ուտելուց հետո հարկավոր է թեյի գդալի ծայրով մի քանի հատիկ օշինդր վերցնել և մոտ մեկ ժամ պահել բերանի մեջ՝ մինչև այն կորցնի իր դառնությունը: Կրկնել այս պրոցեդուրան նաև քնելուց առաջ:
2-րդ բաղադրատոմս
Հարկավոր է ամեն գիշեր ընդունել մեկ ոչ շատ լիքը գդալ չորացրած և փոշիացրած օշինդր և մանր կումերով ջուր խմել: Բուժման կուրսը տևում է 1 ամիս: Կուրսը հարկավոր է կրկնել տարեկան 2 անգամ:
Օշինդրն ունենում է հանգստացնող, սպազմոլիտիկ, լեղամուղ, միզամուղ ազդեցություն: Այն կարգավորում է աղիների միկրոֆլորան և օժտված է հակաբորբոքային ու ախտազերծիչ հատկությամբ: Այն, իհարկե, համեղ չէ, սակայն դրան կարելի է սովորել: Բացի այդ, այս բույսն օգնում է նաև զգալիորեն նվազեցնել ախորժակը, ինչը նպաստում է կազմվածքը կարգի բերելուն:
Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.» ֆեյսբուքյան էջ
| |
|
Всего комментариев: 0 | |