3:01 PM Մարդու արտասուքի անալիզն ավելի հավաստի է, քան արյան անալիզը. գիտնականներ | |
Միչիգանի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականներն անց են կացրել մի շարք ուսումնասիրություններ և հայտարարել, որ մարդկանց արտասուքի անալիզը շատ ավելի հավաստի է, քան արյան անալիզը:
Հաղորդվում է, որ բժիշկները նոր մեթոդ են հայտնաբերել, որը կօգնի ախտորոշել կանանց ու տղամարդկանց առողջական վիճակը: Գիտնականների խոսքով՝ գիտափորձերի արդյունքում հայտնաբերված այս մեթոդը մարդու մոտ սննդային անբավարարության հայտնաբերման շատ ավելի վստահելի եղանակ է:
Մարդու արտասուքը կարող է ցույց տալ օրգանիզմում վիտամինների ու օգտակար նյութերի քանակը: Բացի այդ, արտասուքի բաղադրության անալիզը թույլ է տալիս փորձագետներին ավելի մանրակրկիտ կերպով ուսումնասիրել մարդու առողջական վիճակը:
Պրոցեդուրայի իրականացման համար բժիշկներն օգտագործում են հատուկ ներծծող շերտ, որը տեղադրվում է հիվանդի ստորին կոպի տակ: Այն կլանում է արցունքները՝ թույլ տալով բժիշկներին հետազոտել օրգանիզմը՝ հիվանդությունները հայտնաբերելու նպատակով:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |