7:15 PM Պարզ վարժություններ՝ առավոտյան արագ ու հեշտ արթնանալու և արյան ճնշումը կարգավորելու համար | |
Ճնշման հետ կապված խնդիրների պատճառը մշտական անհանգստությունն ու սթրեսն է: Նաև արյան գերճնշում կարող է առաջանալ այն մարդկանց մոտ, որոնք գենետիկ հակվածություն ունեն: Բացի այդ, մեծ նշանակություն ունի նաև շրջակա միջավայրը:
Արյան գերճնշումը ժամանակին բուժելու և հետագա զարգացումը կանխելու դեպքում կարելի է խուսափել բարդություններից, սակայն, որպես կանոն, մարդիկ ուշադրություն չեն դարձնում հիվանդության ախտանշանների վրա և քայլեր չեն ձեռնարկում հիվանդության վաղ փուլերում: Նույնիսկ առողջ մարդու մոտ կարող է նկատվել զարկերակային բարձր ճնշում, սակայն միևնույն ժամանակ այն չի հասնում ճգնաժամային սանդղակի և վտանգավոր չի լինում մարդու համար:
Ձեզ ենք ներկայացնում վարժություններ մերսման տեսքով, որոնք կօգնեն կարգավորել ճնշումը, տոնուս կհաղորդեն, կազատեն քնկոտությունից, նյարդային լարվածությունից, իսկ որոշ դեպքերում նաև գլխացավից: Այս վարժությունները շատ պարզ են, ուստի դրանք կարելի է կատարել ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում:
1-ին վարժություն
Ափերը դնել ականջների ետևում և դեպի առաջ ծալել ականջախեցիները: Պահել ականջախեցիներն այս դիրքով մի քանի վայրկայն:
2-րդ վարժություն
Ականջաբլթակները մատներով բռնել և ձգել տարբեր ուղղություններով՝ վերև, ներքև, աջ ու ձախ: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի չափազանցը ուժեղ ձգել:
3-րդ վարժություն
Ափերը դնել ականջախեցիների վրա, այնուհետև տրորել ու մերսել դրանք:
4-րդ վարժություն
Մատների ծայրերով նուրբ շարժումներով մերսել ականջի անցքերն ու փոքրիկ ելուստները:
5-րդ վարժություն
Ափերը դնել ականջախեցիների վրա և անել մի քանի զսպանակաձև շարժում: Այս վարժությունը կնպաստի լսողության բարելավմանը:
6-րդ վարժություն
Լսողական անցուղիները ծծումից ազատելու համար հարկավոր է մի քանի պարզ վարժություն անել: Անհրաժեշտ է շփել ականջի ետևում գտնվող ուռուցիկ հատվածները, ծալել ականջախեցիները և ժամանցույցի սլաքի ուղղությամբ պտտել լսողական անցուղու մոտ գտնվող ելուստը
3 րոպե տևողությամբ այս վարժությունները կօգնեն արագ արթնանալ և կնպաստել գլխուղեղի արագ աշխատանքին:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |