5:19 PM Ինչպես խնամել ծերացող մաշկը տնային պայմաններում. բաղադրատոմսեր | |
Հատուկ հակատարիքային կոսմետիկ միջոցները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե դրանք համդրվեն ճիշտ խնամքի և բնական դիմակների հետ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաշկի խնամքի տնական միջոցներ, որոնք իրենց ազդեցությամբ հավասար են բոտոքսի ներարկումներին:
1. Կակաոյով դիմակ
15 գրամ որակյալ կակաոյի փոշին լուծել այնքան գոլ կաթի մեջ, որ դառնա խյուսանշան զանգված: Դիմակը քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:
Այս բնական դիմակը վերադարձնում է մաշկի փայլն ու երիտասարդությունը: Արդեն իսկ ի հայտ եկած կնճիռները հարթվում են, իսկ մաշկը դառնում է առաձգական ու հարթ:
2. Վիտամին C-ով դիմակ
Կես բանանը տրորել ու դարձնել խյուս, ավելացնել վիտամին C-ի մեկ ամպուլայի պարունակությունը և մի փոքր յուղոտ սերուցք: Դիմակը պետք է թանձր լինի: Այն հարկավոր է քսել դեմքի մաշկին և թողնել 20 րոպե:
Այս դիմակն արագացնում է բջիջների թարմացման գործընթացը նույնիսկ մաշկի խորը շերտերում, երիտասարդացնում է ու խոնավեցնում մաշկը:
3. Կաթնաշոռային դիմակ
1 ճ.գ. յուղոտ կաթնաշոռին ավելացնել 2 ճ.գ. թթվասեր և ½ թ.գ. աղ, լավ խառնել և քսել մաշկին: 20 րոպե անց հարկավոր է լվացվել գոլ ջրով:
Կաթնաշոռը հարուստ է կալցիումով ու մագնեզիումով, որոնք խթանում են կոլագենի արտադրությունը և կանխում են մաշկի ծերացումը:
4. Մեղրամոմով դիմակ
1 ճ.գ. մեղրամոմը հալել, ավելացնել 1 թ.գ. մեղր և 2 ճ.գ. թարմ սոխի հյութ: Գոլ խառնուրդը քսել դեմքին և թողնել 10 րոպե: 10 րոպե անց դիմակի մնացորդները հարկավոր է մաքրել խոնավ անձեռոցիկի միջոցով:
Բացի այդ, աչքերի շուրջն առաջացող մանր կճիռներից խուսափելու համար հարկավոր է ամեն առավոտ մաշկի բջիջների ակտիվությունը խթանող միջոց քսել: Շատ արդյունավետ են նաև սառույցով մերսումները:
5. Մաշկի երիտասարդությունը պահպանող թուրմ
1 թ.գ. կաղնու մանրացրած կեղևը, 1 ճ.գ. լորենու ծաղիկները և 1 ճ.գ. սամիթը խառնել, ավելացնել 2 բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել, այնուհետև քամել և ավելացնել մի պտղունց կիտրոնաթթու: Ստացված թուրմով հարկավոր է ամեն երեկո շփել մաշկը:
Այս թուրմը շատ արդյունավետ է վաղ կնճիռներից, մաշկի խամրածությունից ու մոխրագույն երանգից ազատվելու համար, իսկ բնական շերտազատող միջոցը կօգնի էլ ավելի ուժեղացնել թուրմի ազդեցությունը:
6. Մերսում` դեմքի գույնը բարելավելու համար
Առողջ ու փայլուն մաշկ ունենալու համար հարկավոր է հիշել նաև մերսումների մասին: Օրական մի քանի րոպե ծամածռություններ անելը կարող է շատ օգտակար լինել: Ընդ որում՝ այդ գործընթացին պետք է մասնակցեն դեմքի մկանների մեծ մասը: Այս վարժությունները կօգնեն բարելավել դեմքի մաշկի և մկանների արյան շրջանառությունը, կկանխեն ծերացումը, իսկ դեմքի ուրվագիծը կդարձնեն ավելի հստակ ու արտահայտիչ:
Ամեն երեկո հարկավոր է մերսել մաշկը՝ դեմքի գույնը հավասարեցնելու համար: Պետք չե կսմթել մաշկը, այլ հարկավոր է նուրբ շարժումներով շոյել և մի փոքր սեղմել: Այս անչափ օգտակար գործընթացին հիանալի լրացում կլինի նաև նրբաքսուքը կամ շիճուկը:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |