5:24 PM Ձեռքերի կետային մերսում՝ ցանկացած տեսակի ցավից ազատվելու համար | |
Գլխացավեր ու միգրեն
Լարվածությունը, գլխացավերը, մկանային դողն ու սթրեսը կարելի է մեղմացնել կետային մերսման միջոցով: Հարկավոր է 4-5 վայրկայն մատներով շրջանաձև շարժումներով մերսել բթամատի և ցուցամատի միջև եղած հատվածը: Հղի կանանց այս մեթոդը խորհուրդ չի տրվում կիրառել, քանի որ այն կարող է նպաստել վաղաժամ ծննդաբերության
Սինուսիտ և ցավեր
Ափերը շրջել դեմքի կողմ և ցուցամատով ու բթամատով սեղմել մատների ծայրերի փափուկ հատվածների վրա: Յուրաքանչյուր մատը հարկավոր է մերսել 1-3 րոպե: Այս մերսումը նաև շատ արդյունավետ է գլխապտույտների, արյան բարձր ճնշման ու քթի փակվածության դեպքում:
Մրսածություն և կոկորդի ցավ
Մրսածության ու կոկորդի ցավի դեպքում հարկավոր է սեղմել բթամատի վրա: Այս գործողությունը կօգնի հեշտացնել շնչառությունը և բուժել շնչառական հիվանդություններն ու հազը:
Պարանոցի ցավեր ու լարվածություն
Շրջանաձև շարժումներով մերսել յուրաքանչյուր մատի միջին հատվածը:
Ստամոքսի խանգարում
Մերսել բթամատն այնքան ժամանակ, մինչև այն տաքանա, այնուհետև այդ տաք բթամատով սեղմել ափի մեջտեղի հատվածին և մի քանի րոպե պահել:
Դաշտանային սպազմեր և որովայնի ցավեր
Նման ցավերի դեպքում հարկավոր է մերսել ողջ ձեռքը՝ հավելյալ ճնշում գործադրելով ցուցավատի վրա՝ եղունգի կողմից:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com | |
|
Всего комментариев: 0 | |