Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 17 » 15 խորհուրդ Ջենիֆեր Լոպեսի կոսմետոլոգից՝ գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար
loading...
5:58 PM
15 խորհուրդ Ջենիֆեր Լոպեսի կոսմետոլոգից՝ գեղեցկությունն ու երիտասարդությունը պահպանելու համար

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 15 խորհուրդ, որ տալիս է Ջեննիֆեր Լոպեսի կոսմետոլոգն իր աստղային հաճախորդներին:

 

1. Հասցնել 60 վայրկյանում

 

Մաշկը խոնավեցնող քսուքն անհրաժեշտ է օգտագործել լվացվելուց անմիջապես հետո, քանի որ ընդամենը 60 վայրկյան հետո մաշկի վրա մնացած ջրի շերտը սկսում է գոլորշիանալ և մաշկը կորցնում է խոնավությունը:

 

2. Մազահեռացումից առաջ ալկոհոլ չօգտագործել

 

Սա իհարկե տարօրինակ է թվում, բայց տարիների փորձը ցույց է տվել, որ գեղեցկության սրահ այցելելուց առաջ մի բաժակ գինի կամ կոկտեյլ խմելը մազահեռացման գործընթացը դարձնում է ավելի ցավոտ ու անարդյունավետ:

 

3. Չսեղմել ատամները

 

Ակամա ատամները սեղմելով մարդն ինքն իրեն արջի ծառայություն է մատուցում: Այս սովորությունը վնասում է ատամների էմալը, փչացնում է դեմքի ձևը և հանգեցնում բերանի շուրջ կնճիռների առաջացման: Ի դեպ, քնի մեջ ատամները սեղմելու սովորության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սիլիկոնե կապա, ինչպիսին օգտագործում են բռնցքամարտիկները (միայն ավելի նուրբ) և սովորությունն աստիճանաբար կանհետանա:

 

4. Թրջել մազերը մինչ լողալը

 

Մինչ լողավազանում կամ ծովում լողալը վարսերն անհրաժեշտ է թրջել խմելու ջրով, որը «կզբաղեցնի» մազի թեփուկների միջև բաց տարածությունը և թույլ չի տա, որ աղը կամ քլորն այդտեղ ներթափանցեն և վնասեն մազերը:

 

5. Արևայրուքի դեմ քսուքի փոխարեն օգտագործել թթվասեր

 

Թթվասերը պարունակում է բավական շատ ճարպեր, որոնք փափկեցնում են մաշկը, իսկ կաթնաթթվային բաղադրիչները սառեցնում ու հանգստացնում է մաշկը՝ պաշտպանելով ալերգիաներից: Անհրաժեշտ է թթվասերը քսել այրված հատվածներին, թողնել 20-30 րոպե և լվանալ սառը ջրով:

 

6. Չօգտագործել բամբակյա «բարձիկներ»

 

Եթե չեք սիրում տոնային քսուքը քսել մատներով, ապա անհրաժեշտ է օգտագործել հատուկ սպունգ կամ վրձին: Նույնը վերաբերում է նաև դեմքի տոնիկին. Շատ ավելի լավ կլինի մի փոքր տոնիկը կաթեցնել ափերին ու քսել դեմքին: Հարկ է հիշել, որ բամբակն ավելի շատ ներծծում է և պարզապես անիմաստ վանտում խնամքի միջոցը:

 

7. Օգտագործել պրայմեր (հիմնանյութ)

 

Չեզոք քիմիական բաղադրիչներով պրայմերը կկանխի տոնային քսուքի հետևանքով մաշկի չորացումը: Ճարպոտ մաշկի դեպքում այն կպաշտպանի մաշկի ծակոտիները և թույլ չի տա, որ քսուքը ներթափանցի մաշկ ու առաջացնի բորբոքումներ:

 

8. Լվացվել թեփոտության դեմ շամպունով

 

Այս մեթոդն, իհարկե, չի կարելի չարաշահել, սակայն դեմքի բորբոքման ժամանակ, հատուկ միջոցի բացակայության դեպքում, կարելի է դիմել նաև այս մեթոդի օգնությանը: Այս շամպունները շատ հասանելի են, իսկ նրանց բաղադրության մեջ լինում է ցինկի պիրիտոն, որը հիանալի հակաբորբոքային միջոց է:

 

9. Սափրվել առանց մաշկը թրջելու

 

Հավանաբար գրեթե բոլոր կանայք լոգարանում ունենում են ածելի և նախընտրում են սափրվել հոսող ջրի տակ, սակայն շատ ավելի ճիշտ կլինի սափրելիս չթրջել մաշկը: Անհրաժեշտ է սկրաբով մաքրել մաշկը, ամբողջությամբ չորացնել, մի փոքր ձգել, զգուշորեն սափրել ու քսել պաշտպանիչ քսուք: Այս դեպքում բորբոքումներն ավելի քիչ կլինեն, իսկ մազերը չեն ներաճի:

 

10. Լվանալ վարսերը սոդայով

 

Եթե երեկոյան կարևոր միջոցառում էր և սանրվածքի համար օգտագործվել են մի շարք քիմիական նյութեր (լաք, գել, փրփուր և այլն), ապա պարզապես վարսերը լվանալը բավական չի լինի: Այս դեպքում կարելի է շամպունին ավելացնել մեկ գդալ կերակրի սոդա, որը ամբողջությամբ կմաքրի քիմիական նյութերի մնացորդները և կվերադարձնի մազերի առողջ տեսքը:

 

11. Ատամները լվանալ մինչ նախաճաշը

 

Սա կպաշտպանի օրգանիզմը գիշերվա ընթացքում բերանի խոռոչում հավաքված բակտերիաների ներթափանցումից: Կոսմետոլոգի հավաստմամբ՝ մինչև նախաճաշը ատամները լվացող հաճախորդների մաշկը շատ ավելի լավն է, քան նախաճաշից հետո լվացողներինը:

 

12. Օգտագործել միայն սենյակային ջերմաստիճանի ջուր

 

Խմելու, լոգանքի ու լվացվելու համար անհրաժեշտ է օգտագործել մի փոքր գոլ ջուր: Սա կարող է այդքան էլ հաճելի չլինել, սակայն շատ օգտակար կլինի մաշկի համար:

 

13. Չգնել SPF գործոնով տոնային քսուք

 

Եթե ցերեկային քսուքը պարունակում է SPF, ապա արևապաշտպան տոնային քսուքի անհրաժեշտություն չկա: SPF-ը դարձնում է քսուքն ավելի թանձր, ինչն ավելորդ ծանրաբեռնվածություն է մաշկի համար: Լավագույն տարբերակը ВВ կամ СС քսուքներն են, որոնք և´ խնամում են, և´ խոնավեցնում´, և´ թաքցնում թերությունները:

 

14. Օգտագործել կոկոսի յուղ

 

Սա մարմնի լավագույն քսուքն է, հրաշալի դիմակ է դեմքի մաշկի համար և անփոխարինելի միջոց մազերի համար:

 

15. Մաշկի համար կազմակերպել «բեռնաթափման» օրեր

 

Շաբաթական առնվազն մեկ անգամ անհրաժեշտ է կազմակերպել մաշկի համար «բեռնաթափման» օր՝ ոչ մի դիմահարդարում. միայն սնուցում, խոնավեցում և պաշտպանում:

 

 

Նյութի աղբյուրը՝ pic-words.ru

Просмотров: 1017 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar