6:02 PM Դիետիկ աղցան, որը կօգնի նիհարել՝ առանց համեղ ուտեստներից հրաժարվելու | |
Շատերն են երազում նիհարելու և բարեկազմ լինելու մասին, սակայն երբեմն պատրաստ չեն լինում հրաժարվել իրենց սիրելի համեղ ուտեստներից: Դիետոլոգները վստահ են, որ նիհարելու համար պարտադիր չէ հրաժարվել համեղ ու օգտակար սննդամթերքից, պարզապես պետք է ճիշտ օգտագործել դրանք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անչափ համեղ մի աղցանի բաղադրատոմս, որը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև շատ համեղ է և օգտակար:
Բաղադրությունը.
· 2 հատ թարմ գազար, · 1 հատ թարմ հյութեղ խնձոր, · 2 հատ քաղցր պղպեղ, · 2-3 հատ խաշած լորի ձու կամ 1 հատ խոշոր հավկիթ, · մի կապ սամիթ, · ցածր կալորիականությամբ յոգուրտ (3% յուղայնությունից ոչ ավել):
Պատրաստման եղանակը.
1. Խնձորը լվանալ, հեռացնել միջուկն ու սերմերը և բաժանել խորանարդիկների: 2. Նույն կերպ կտրատել նաև քաղցր պղպեղներն ու ձվերը: 3. Մանրացնել գազարը խոշոր քերիչով: 4. Կտրատել սամիթն ու ավելացնել աղցանին: 5. Ավելացնել 3-4 գդալ ցածր կալորիականությամբ յոգուրտ:
Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем.» ֆեյսբուքյան էջ | |
|
Всего комментариев: 0 | |