
Գոյություն ունեն մազերի արմատներն ամրացող մի քանի միջոցներ: Սխալ սնվելու հետևանքով օրգանիզմում տեղի են ունենում խախտումներ: Մազարմատի հիմքը կազմված է կերատինային սպիտակուցներից, և, եթե խանգարվում է ամինաթթունների՝ ցիստեինի և մետիոնինի, բավարար հոսքը դեպի արմատներ, ապա տեղի է ունենում «փորձանք»:
Այս դեպքում արդեն հարկավոր է վերանայել սննդակարգը և հրաժարվել խիստ սննդակարգերից: Մազերի համար անհրաժեշտ ամինաթթուներ առկա են շոգեխաշած մսի, հավի, ձողաձկան լյարդի, ձվի, պանրի, բրնձի, կորեկի, վարսակի փաթիլների և ոլոռի մեջ: Մազային ծածկույթին հարկավոր է նաև Արգինին-Լ, որը բարձրացնում է արյան միկրոշրջանառությունը:
Այն բավականին մեծ քանակությամբ առկա է ընկույզի, ձկան և սոյայի մեջ: Մազաթափության դեմ պայքարող ամենահասարակ բաղադրատոմսերից մեկը, դա օրգանիզմում բավարար քանակությամբ սելենի ապահովումն է:
Այս միկրոտարրն առկա է նաև ցորենի ծիլերի, գարեջրի խմորիչի, շամպինյոնի, սխտորի, սև հացի, ծովի աղի, կենդանիների երիկամների, սրտի և լյարդի մեջ:
Սակայն առանց պղնձի (որը կարելի է ստանալ հում ձվի դեղնուց, ծովամթերքներ և կարտոֆիլ օգտագործելով) և ցինկի (որը առկա է կարմիր մսի, ցորենի ծիլերի և թեփի մեջ ) հնարավոր չի լինի կարգավորել օրգանիզմի նյութափոխանակությունը: Սննդակարգը կարգավորելուց հետո կարող եք զուգահեռ օգտվել նաև մազաթափության դեմ կիրառվող որևէ հասարկ բաղադրատոմսից:
Օրինակ, վերցրեք 0.5 լիտր 3%-անոց քացախ և 3 ճաշի գդալ կտրտած խնկեղեգի կոճղարմատ: Եփեք այն 15 րոպե դանդաղ կրակի վրա: Մազերը լվանալուց հետո օգտագործեք որպես ողողիչ:
|