Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 18 » Տղամարդկանց 10 տեսակ, որոնցից պետք է հեռու փախչել
loading...
4:12 PM
Տղամարդկանց 10 տեսակ, որոնցից պետք է հեռու փախչել


 

 

Հաճախ կանայք սխալ ընտրություն են կատարում և այնպիսի մարդու են ընտրում, որը չի կարողանում երջանկացնել նրանց։ Լինում են այնպիսի տղամարդիկ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում կանանց, այլև պարզապես կործանում են նրանց։

 

marketium.ru-ն  գրում է, որ կան այնպիսի տղամարդիկ, որոնցից պետք է պարզապես հեռու մնալ։ Նրանք չեն կարող երջանկացնել ձեզ և կփչացնեն ձեր կյանքը։

 

1.      Այսպիսի տղամարդը երբեք շնորհակալություն չի հայտնում։ Նա երախտագիտության զգացում չունի ու կարծում է, որ դուք պարտավոր եք նրա համար որևէ բան անել։

 

2.      Նա խոսքերով վիրավորում է ձեզ, իսկ հետո ձևացնում, որ դա կատակ էր։ Նրան պարզապես դուր է գալիս վատաբանել ձեզ։

 

3.      Նա հաճախ է համեմատում ձեզ իր նախկին ընկերուհիների հետ կամ, պարզապես խոսում է նրանց մասին։ Նա չի հարգում ձեզ և փորձում է ձեզ ուրիշի փոխարեն օգտագործել։

 

4.      Նա ասում է, որ դուք այլ կանանց նման չեք։ Թվում է, թե սա հաճոյախոսություն է, սակայն իրականում նա ակնարկում է, որ շատ կանանց է հանդիպել և դուք զիջում եք նրանց։

 

5.      Նա քննադատում է ձեր մարմինը։ Նրան դուր չի գալիս ձեր մարմնի կառուցվածքը։ Այն մարդն, ով իրոք սիրում է՝ հաշվի չի առնում փոքրիկ թերությունները։

 

6.      Նա չի հարգում տարեց մարդկանց։ Նա չի հարգում իրենից մեծերին՝ ծնողներին։

 

7.      Նա վատ է վերաբերվում անծանոթ մարդկանց հետ։ Դուք ստիպված եք ներողություն խնդրել բոլոր անծանոթներից նրա պահվածքի համար։

 

8.      Նա չի ցանկանում լսել ձեր կարծիքն ու հաշվի առնել այն։

 

9.      Նա չի փորձում ծանոթացնել ձեզ իր ընկերների ու ընտանիքի անդամների հետ։

 

10.  Նա չի փորձում դուր գալ ձեզ, միայն պահանջում է, որ դուք համապատասխանեք նրա ցանկություններին։

 

Եթե հանդիպել եք նման տղամարդու, ապա փախեք նրանից։

Просмотров: 2174 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar