5:31 PM 20 մթերք, որոնք ավելի օգտակար են համատեղ օգտագործելիս | |
Դիետոլոգները պարզել են, որ որոշակի մթերքներ համատեղ օգտագործելը շատ ավելի օգտակար է, քան եթե դրանք առանձին-առանձին կիրառենք: Դրանցում եղած օգտակար նյութերը համադրությամբ ավելի արդյունավետ են յուրացվում: Կարոտինոիդներ և օգտակար ճարպեր Ձիթապտղի յուղի մեջ եղած ճարպերն օգնում են 3 անգամ ավելի շատ կարոտինոիդներ ու հակաօքսիդանտներ յուրացնել: Մթերքների լավագույն համադրությունը թարմ աղցանն ու ձիթապտղի յուղն են: Կարոտինոիդներ, օգտակար ճարպեր և վիտամին A Ավոկադոյում առկա օգտակար ճարպերն օգնում են օրգանիզմին ավելի հեշտ յուրացնել լոլիկում եղած կարոտինոիդներն ու վիտամին A-ն: Երկաթ և վիտամին C Տապակած տավարի միսը (սթեյք) շատ երկաթ է պարունակում և այն ավելի արդյունավետ է յուրացվում վիտամին C պարունակող մթերքների հետ օգտագործելիս, օրինակ՝ բրոկոլիի, բուլղարական պղպեղի: Վիտամին C պարունակող մթերքների մեջ ռեկորդակիրը բուլղարական պղպեղն է, որն էլ լավ համադրվում է տոֆու պանրի հետ, որում շատ երկաթ կա: Երկաթ և ցինկ Բրնձի մեջ եղած ցինկն ու երկաթը օրգանիզմի կողմից շատ ավելի լավ կյուրացվեն, եթե նրա մեջ սխտոր ավելացվի: Վիտամին B և C Ելակի մեջ եղած B և C վիտամիններն ավելի լավ կյուրացվեն հացահատիկային փաթիլների հետ: Վիտամին D և օգտակար ճարպեր Ձկան մեջ եղած վիտամին D-ն լավ յուրացնելու համար այն կարելի է օգտագործել կաղամբի հետ համադրած: Պիպերին Սև պղպեղում եղած պիպերինն օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել կարիի մեջ եղած օգտակար նյութերը: Սպիտակուցներ և ածխաջրեր Բանանի և գետնընկույզի յուղի մեջ եղած ածխաջրերի ու սպիտակուցների համադրությունը լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, բարձր կալորիականություն ունի և օգնում է վերականգնել ուժերը մարզումներից հետո: Հակաօքսիդանտներ Կանաչ թեյի մեջ եղած կախետինն ավելի լավ է յուրացվում լիմոնի հյութի հետ համադրելիս: |
|
|
Всего комментариев: 0 | |