6:26 PM 7 բան, որ չի կարելի անել քնելուց առաջ | |
Շատերն են բողոքում անքնությունից, սակայն չեն գիտակցում, որ հիմնականում անքնություն հենց իրենք են առաջացնում: Բանն այն է, որ քնելուց առաջ չի կարելի՝ 1. օգտագործել թվային տեխնիկա. Մեր օրերում մարդիկ առանց իրենց սոցցանցերը ստուգելու, գրառումներ անելու ու խաղերով զբաղվելու հազվադեպ են քուն մտնում: Էկրանի սպիտակ գույնը վատ է անդրադառնում մելատոնին հորմոնի վրա, որըն էլ պատասխանատու է հանգստության ու քնի համար: 2. Քնաբերի օգտագործում առանց բժշկի ցուցման. Իրականում շատերն են քնաբեր օգտագործում, սակայն եթե բժիշկը ձեզ մոտ անքնություն չի ախտորոշել, ուրեմն քնաբերը դժվար թե ձեզ օգնի: 3. Ալկոհոլային խմիչքների օգտագործում. Օրվա մեջ ընդունած ալկոհոլային խմիչքից հաստատ անքնություն չեք ունենա, բայց եթե այն խմեք գիշերվա ժամերին, հնարավոր է նստած լուսացնեք։ 4. Աշխատել ննջասենյակում կամ մահճակալի վրա. Միջավայրի գործոնը քնելու համար մեծ նշանակություն ունի: Եթե երկար ժամանակ քնելուց առաջ անցկացնում եք ննջասենյակում, առավել ևս մահճակալի վրա, շատ հավանական է, որ գիշերը չկարողանաք քնել: 5. Սուրճ ըմպել քնելուց 6 ժամ առաջ. Ընդհանրապես, սուրճ խմող մարդիկ միջինը 1 ժամ ավելի քիչ են քնում, քան նրանք, ովքեր սուրճ չեն օգտագործում: 6. Յուղոտ սննդի օգտագործում. Քնից առաջ ընդունած սնունդը հազվադեպ է օգտակար լինում: Իսկ յուղոտ սնունդը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացնել: Եթե չեք կարող քնելուց առաջ խուսափել ուտելուց, կերեք սպիտակուցով, ոչ թե ճարպերով հարուստ սնունդ: 7. Ֆիզիկական ակտիվություն Շատերը քնից առաջ ֆիզիկական վարժություններ են անում: Սա ոչ միայն չի ծառայի իր նպատակին, ձեզ չի նիհարեցնի, այլև չի թողնի, որ քնեք: |
|
|
Всего комментариев: 0 | |