6:27 PM Ինչպես լայնացնել նեղ կոշիկը | |
Երբ խանութում փորձում ես, թվում է, թե այն հարմարավետ ու գեղեցիկ է, բայց, գալով տուն, դու հասկանում ես, որ սխալ ես եղել։ Եթե ընտրել եք հենց այդպիսի սեղմող, անհարմար կոշիկ, ապա օգտվեք մեր խորհուրդներից։ Կա մի հրաշալի տարբերակ, որով կարելի է անհարմար կոշիկը դարձնել ոտքին հարմար։ Ֆենի կամ տաք նասկիների միջոցով կարող ես արագ և էֆեկտիվ փափկեցնել կոշիկը։ Իհարկե ոչ բրդյա, այլ բամբակյա կամ մոհերից պատրաստված գուլպաներով կամ ֆենով տաքացնելով մոտավորապես 15 րոպեում կարելի է փափկեցնել կոշիկը։ Կաշվե կամ դերմանտինե կոշիկները, որ երկար ժամանակ չես հագել, մերսիր գերչակի յուղով։ Այնուհետև մաքրիր ավելորդ յուղը և վերջ, կարող ես հագնել։ Պապական մեթոդ․ թրջած թուղթը դիր կոշիկի մեջ և թող այն, մինչև թղթի չորանալը։ Այն պետք է չորանա օդից։ Չի կարելի այն չորացնել արհեստական ճանապարհով։ Անհրաժեշտ է վերցնել ջրով տոպրակ (1/4 մաս), և դնել այն կոշիկի մեջ։Այնուհետև դրեք կոշիկը սառցարանու և թողեք այնքան ժամանակ, մինչև ջուրն ամբողջությամբ դառնա սառույց։ Հետո հանեք միջի սառույցը և արդեն կարող եք հագնել կոշիկը։ http://newsline.am/am/news/view/42003.html |
|
|
Всего комментариев: 0 | |