7:44 PM Ինչպե՞ս գրավել աղջկա սիրտը | |
Ասա նրան, որ գեղեցիկ է կամ շքեղ տեսք ունի (ոչ թե կրքոտ է կամ սեքսուալ): Բռնիր նրա ձեռքը, անգամ եթե դա մի քանի վայրկյան է տևում (կարևոր չէ, թե երբ և որտեղ): Մոտեցիր նրան հետևից և գրկիր: Երկար ժամանակ բաց մի թող նրան, եթե, իհարկե, նա ջանքեր չի թափում քեզնից ազատվելու: Համբուրիր նրա ճակատը: Երբ նա տխուր է, գրկիր նրան և ասա, թե որքան կարևոր է նա քեզ համար: Գնահատիր փոքրիկ պահերը: Դրանք նրա համար շատ կարևոր են: Եթե երկար ժամանակ ինչ-որ ուրիշ աղջկա հետ էիր զրուցում, խոսակցության ավարտից հետո մոտեցիր նրան, գրկիր ու համբուրիր. թող իմանա, որ նա քոնն է, իսկ մյուսները` ոչ: Պարզապես զանգահարիր նրան և բարևիր: Ընկերների և ընտանիքի անդամների հետ ծանոթության ժամանակ նրան որպես քո ընկերուհի ներկայացրու: Եթե նա զայրանում է քեզ վրա, համբուրիր նրան: Խաղա նրա վարսերի հետ, մատներդ անցկացրու դրանց մեջ և շոյիր դրանք: Նրան քո գիրկն առ, անգամ եթե նա բացականչի, որ իրեն ցած իջեցնես: Իհարկե, դա պետք չէ անել բոլորի մոտ: Նրա հետ այգի գնա և պարզապես զրուցիր նրա հետ: Նրան անեկդոտ պատմիր, կապ չունի, թե որքան հիմար անեկդոտ է, ուրախացրու նրան: Թող նա քնի քո գրկում (կա՞ ավելի հրաշալի բան): Նրան իր սիրելի ծաղիկները նվիրիր, անգամ եթե դա արևածաղիկ է: Ընկերների շրջապատում նրա հետ այնպես եղիր, ինչպես այն ժամանակ, երբ առանձին եք: Նայիր նրա աչքերին և պարզապես ժպտա: Թող լուսանկարի քեզ այնքան, որքան ցանկանում է: Երեք բան, որ պետք է նվիրես նրան. 1. Փափուկ խաղալիք, որին գրկած նա կքնի 2. Փոքրիկ մատանի, որ նա երբեք չի հանի 3. Քո վերնաշապիկներից մեկը, որը նա կհանգի, երբ քնում է: Մի՛ մոռացիր նրան ասել, որ կարոտում ես, եթե հեռու եք իրարից: Լսիր նրան, երբ նա խոսում է, անգամ եթե արդեն երկու ժամ անդադար քեզ ինչ-որ բան է պատմում: Համբուրիր նրան անձրևի տակ (այդ համբույրը նա մինչև կյանքի վերջ կհիշի): Եթե սիրում ես նրան, ասա դրա մասին: Կյանքն այնքան կարճ է, որպեսզի ցույց չտաս աղջկան, թե որքան շատ ես սիրում նրան: Իրական սերը չի գնվում թանկարժեք նվերներով, նորաձև ռեստորաններով և զարդերով (թեև դա էլ չի խանգարի :D): Միայն թե ավելի կարևոր է, թե ինչպես է աղջիկն իրեն զգում, երբ կողքիդ է: Այնպես որ, սիրելի տղաներ, մի վախեցեք ձեր զգացմունքներն արտահայտելուց, չէ՞ որ սերն այնքան հիանալի զգացմունք է: Համարձակ եղեք: | |
|
Всего комментариев: 0 | |