4:20 PM Երաժշտությունը նպաստում է էմբրիոնների զարգացմանը. ուսումնասիրություն | |
Արտամարմնային բեղմնավորման մոսկովյան կլինիկաներից մեկի գիտնականները գիտափորձի ժամանակ Պետրիի բաժակում գտնվող 758 սաղմի մոտ դիջեյ Armin van Buuren-ի A State Of Trance ռադիոհաղորդումն են միացրել: Երաժշտությունը հնչել է 24 ժամ: Նույն ժամանակահատվածում նրանք հետևել են ևս 758 սաղմի զարգացմանը, սակայն այդ սաղմերի մոտ երաժշտություն չի հնչել: Գիտափորձի ավարտին երաժշտություն «լսած» սաղմերի թվում կենսունակները 1/5-ով ավելի շատ են եղել, քան նրանց մեջ, որոնք գտնվել են լռության պայմաններում:
Մյուս սենյակում գտնվող սաղմերի շրջանում նույնպես եղել են կենսունակներ, սակայն դրանք ավելի քիչ են հասել զարգացման այն մակարդակի, որի դեպքում հնարավոր կլինի հաջողությամբ փոխպատվաստել:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Դագան Ուելսը, որն ավելի քան 20 տարի մարդկային էմբրիոններ է ուսումնասիրում, ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, նման երաժշտության կրկնվող ռիթմերը նպաստում են էմբրիոնների զարգացման համար ավելի բնական պայմանների ստեղծմանը:
Ի դեպ՝ ավելի վաղ Նոթինգեմի համալսարանի Բժշկական դպրոցի աշխատակիցները պարզել են, որ արտամարմնային բեղմնավորման արդյունքները կանխատեսելու համար բավական է չափել կնոջ մազերում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը: Այս մեթոդի առավելությունը նրանում է, որ այն թույլ է տալիս գնահատել երկար ժամանակի ընթացքում կուտակված հորմոնի կենտրոնացման աստիճանը, մինչդեռ թքի, արյան կամ մեզի անալիզները ցույց են տալիս միայն կարճաժամկետ փոփոխությունները:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |