4:32 PM Որոնք են սոված փորին սխտոր ուտելու առավելությունները | |
· բուժում է արյան գերճնշումը,
· բուժում է ստամոքսի խնդիրները,
· օգնում է տուբերկուլյոզի դեպքում,
· կարգավորում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը,
· ամրապնդում է իմունային համակարգ,
· իջեցնում է արյան բարձր ճնշումը,
· մաքրում է արյունը:
Սա հիանալի մթերք է: Բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դատարկ ստամոքսին սխտոր օգտագործելը հզոր բնական հակաբիոտիկի ազդեցություն է ունենում:
Որոշ մասնագետների կարծիքով՝ սխտորի բաղադրության մեջ պարունակվող ալլիցինն օժտված է հզոր բակտերիաստատիկ հատկությամբ, որը նպաստում է տարատեսակ սնկային վարակների բուժմանը:
Նախաճաշից առաջ մի փոքր սխտոր ուտելը թույլ է տալիս նվազեցնել ստամոքսում բակտերիաների ու տոքսինների քանակությունը: Այն գործում է ինչպես շատ հզոր հակաօքսիդանտ ու հակաբիոտիկ՝ դառնալով բնական ու առողջարար ֆիլտր ստամոքսի համար:
Սխտորը շատ արդյունավետ է հետևյալ հիվանդությունների դեպքում.
· մեղմացնում է արյան գերճնշման ախտանշաններն ու կանխում սրտի հիվանդությունները,
· արդյունավետ կերպով բուժում է ստամոքսի հիվանդությունները, խթանում է ճիշտ մարսողությունն ու բարելավում ախորժակը, կանխում է ստամոքսում թթուների ճափազանց մեծ կուտակումը,
· դատարկ ստամոքսին ուտելու դեպքում նյարդերը հանգստացնող հիանալի միջոց է,
· բուժում է տուբերկուլյոզը,
· օգնում է իջեցնել արյան մեջ «վատ խոլեստերինի մակարդակը,
· ամրապնդում է իմունային համակարգը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը,
· իջեցնում է արյան ճնշումն ու ունենում է հակաբորբոքային ազդեցություն:
Այլընտրանքային բժշկության մեջ սխտորը համարվում է ամենաօգտակար և ամենաարդյունավետ միջոցներից մեկը: Նյութի աղբյուրը՝ curejoy.com | |
|
Всего комментариев: 0 | |