4:56 PM Հնդկաձավարի օգտակար հատկությունները | |
Հնդկաձավարը ձավարազգիների ընտանիքի ամենաօգտակար սննդատեսակներից է: Այն ունի մի շարք օգտակար հատկություններ և էկոլոգիապես մաքուր սնունդ է: Հնդկաձավարը տրամադրություն է բարձրացնում, այն էներգիայի աղբյուր է, օգնում է նաև անքնության դեպքում: Հնդկաձավարը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և 18 անփոխարինելի ամինաթթուներ: Շատերը հնդկաձավարը օգտագործում են դիետա պահելու համար: Բանն այն է, որ այս սննդատեսակը մյուսներից ավելի շատ է վիտամիններ պարունակում: Այն դուրս է հանում օրգանիզմից ոչ անհրաժեշտ ճարպերը: Հնդկաձավարը պարունակում է 8 անհրաժեշտ ամինաթթուներից 3-ը՝ տրեոնին, լիզին, տրիպտոֆան: Հնդկաձավարի վիտամինները ամրացնում են արյունատար անոթները, պահպանում են դրանց էլաստիկությունը: իսկ հնդկաձավարում պարունակվող լիպոտրոպ գոյացությունները մարդու լյարդը պահպանում են ցիրոզից: Այս սննդատեսակը խորհուրդ է տրվում շատ օգտագործել անեմիայով հիվանդներին: |
|
|
Всего комментариев: 0 | |