Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 19 » Մաշկը վնասող արտաքին պատճառները
loading...
5:07 PM
Մաշկը վնասող արտաքին պատճառները

Մաշկի վնասման պատճառները բազմաթիվ են։ Դրանց մեջ ամենից հաճախ հանդիպում է մեխանիկական շփումը։ Երբ մաշկի որոշակի մասում շփումը շարունակաբար է և առավել ուժեղ, այդ տեղում կուտակվում են եղջերանյութեր և գոյանում է կոշտուկ։

Մի շարք քիմիական նյութեր, ինչպես թթուները, հիմքերը, աղերը և այլն (արտադրական վնասները) կարող են առաջացնել մաշկի բորբոքում (դերմատիտ), բշտիկներ և խոցեր, որոնք ուղեկցվում են քորով, այտուցով կամ ցավով՝ կախված վնասման աստիճանից։ Մաշկային նման փոփոխություններ կարող են առաջացնել որոշ ցնդող նյութեր (բենզինը, ացետոնը, եթերը և մյուս օրգանական լուծիչները), մաշկի հետ երկարատև շփման դեպքում, օրինակ, արտադրության մեջ։ Սա պահանջում է հիգիենիկ կանոնների խիստ պահպանում և զանազան նախապահպանական միջոցների օգտագործում։

Շատ ցածր և բարձր ջերմաստիճանը առաջացնում է կարմրու­թյուն, հայտնվում են կամ բշտիկներ, կամ նեկրոզներ (մաշկի մեռուկացում կամ խոցոտում)։ Ճառագայթային էներգիան ևս մաշկի վրա թողնում է ուժեղ ներգործություն։ Ուժեղ արևի տակ երկարատև մնալը (ուլտրա­մանուշակագույն ճառագայթների) առաջացնում է բշտիկներ կամ մաշկի առավել ծանր այրվածք։ Որոշ մարդիկ այնքան զգայուն են արևի նկատմամբ, որ նույնիսկ դրա կարճատև ներգործության դեպքում դեմքի և մարմնի վրա առաջանում են մաշկաբորբ և նույնիսկ արևային էկզեմաներ։

Մաշկի ամբողջականությունը խախտող և զանազան հիվանդռւթյունների ուղեկցող արտաքին գործոններին են պատկանում նաև մանրէները, սնկերը, խմորիչները։ Դրանց առաջացրած հիվանդությունները ոչ միայն հանգեց­նում են մաշկի արտաքին առողջ տեսքի փոփոխման, այլև երբեմն լուրջ բարդությունների: Դրանք կանխելու համար ան­հրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենիկ կանոնները։

Պետք է նշել, որ հատկապես դեմքի մաշկի վրա վնասա­կար ազդեցություն է թողնում բնակարանի և աշխատանքի վայրի՝ գրասենյակների, աշխատասենյակների, արտադրամասե­րի և այլնի չոր օդը շոգեջեռուցման առկայության դեպքում։ Մաշկը երկարատև և խիստ չորանալուց պահպանելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ոչ միայն շենքի օդի, այլ նաև մաշկի խոնավացման ուղղությամբ։

Պատրաստեց Նոննա Բարսեղյանը

 

Просмотров: 674 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar