5:26 PM Ժողովրդական 6 միջոց՝ առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար | |
Կերակրի սոդա՝ միզուղիների վարակների բուժման համար
Մեկ բաժակ ջրին հարկավոր է ավելացնել մի փոքր կերակրի սոդա: Սա կօգնի շատ արագ ազատվել ախտանշաններից, քանի որ կերակիրի սոդան պայքարում է վարակների դեմ և հիմնայնացնում է միզապարկը՝ դրանով իսկ պաշտպանելով այն վնասակար բակտերիաներից:
Չամիչը կօգնի բուժել արթրիտը
Հարկավոր է երեկոյան մի փոքր չամիչը թրջել 1-2 գդալ ջինի մեջ: Այս կերպ չամիչի վիտամինները կհամադրվել ջինի պատրաստման համար օգտագործված գիհիի հատապտուղների հակաբորբոքային հատկությունների հետ՝ մեղմացնելով ցավն ու ազատելով այտույցներից:
Նեխուրը (сельдерей) չեզոքացնում է բերանի տհաճ հոտը
Բերանի տհաճ հոտից ազատվելու համար պարզապես հարկավոր է մի փոքր նեխուր ծամել:
Եղինջը դադարեցնում է մազաթափությունը
Եղինջի տերևները հարուստ են սպիտակուցներով, կալցիումով, ֆոսֆորով, երկաթով, մագնեզիումով, բետա-կարոտինով և մեծ քանակությամբ А, С, D և B խմբի վիտամիններով, որոնք բոլորն էլ շատ օգտակար են մազերի առողջության ու աճի համար:
Քանի որ մազերը հիմնականում բաղկացած են սպիտակուցներից, եղինջի տերևները պահպանում են մազերի առողջությունն ու դարձնում դրանք փայլուն ու ամուր: Անհրաժեշտ է եռացնել ջուրը, բաժակի մեջ եղինջի 4-6 տերև լցնել, ավելացնել եռմառ ջուր և ըմպել ստացված թեյը:
Դաշտանադադարի ժամանակ շատ օգտակար է բաթաթը
Բաթաթն ավելի հաստ ու կոպիտ կեղև ունի և ավելի մուգ գույնի է, քան քաղցր կարտոֆիլը, ուստի պետք չէ դրանք շփոթել: Այն պարունակում է A և C վիտամիններ, ինչպես նաև սննդային մանրաթելեր, ինչի շնորհիվ նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցմանը:
Ծիրանաչիրն օգնում է մարսելախանգարման դեպքում
Հարկավոր է ամեն օր ճաշից հետո 5 հատ (ո՛չ ավել, ո՛չ պակաս) ծիրանաչիր ուտել՝ ճիշտ մարսողությանը նպաստելու համար: Այս մրգերը հարուստ են մանրաթելերով, որոնք օգնում են մարսողությանն ու կանխում են փորափքանքը:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com | |
|
Всего комментариев: 0 | |