Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 19 » Կոկորդաբորբ (լարինգիտ). ախտանշանները, հիվանդության ընթացքն ու բուժումը
loading...
5:32 PM
Կոկորդաբորբ (լարինգիտ). ախտանշանները, հիվանդության ընթացքն ու բուժումը


 

 

Կոկորդաբորբի դեպքում   բորբոքվում է կոկորդի լարձաթաղանթն ու  առաջանում է  այտուցվածություն:

Հիվանդության տեսակը. կոկորդաբորբը սուր կամ քրոնիկ հիվանդություն է:

Հիվանդությունը սկսվում է տեղային կամ ընդհանուր օրգանիզմի գերսառեցման հետևանքով, ձայնալարերի գերլարման պատճառով: Ծխողներն ու  ալկոհոլի սիրահարները բոլորից  ավել շատ են հակված այս հիվանդության:

Ախտանշաներն ու հիվանդության ընթացքը.

Կոկորդաբորբի սուր տեսակի ախտանշանների դրսևորումը  արտահայտվում է կոկորդի չորությամբ կամ կոկորդի քերծման զգացումով: Այն ուղղեկցվում է չոր հազով, որին էլ հաջորդում է խորխի հոսքը: Ձայնի տեմբրը նստում է և այն դառնում է խռպոտ կամ առհասարակ ձայնը կորում է: Կլանումը ուղեկցվում  է ցավային զգացողությամբ ու նկատվում է ջերմության մի փոքր բարձրացում:

Հիվանդության տևողությունը  մեկ շաբաթից մի փոքր ավել է: Հիվանդության սխալ բուժման դեպքում կարող է  առաջանալ  հիվանդության սուր  կամ երկարաձգված տեսակի դրսևորում:

Կոկորդաբորբի երկարատև տեսակի դրսևորմանը նպաստում են նույն գործոնները, որոնք որ առկա են սուր բորբոքման դեպքում: Սակայն հիվանդության քրոնիկ տեսակը հանդիսանում է երկարաժամկետ, որի հետևանքով էլ տեղի է ունենում հյուսվածքների դիստրոֆիա:

 Բորբոքման աստիճանի ծանրությունից  կախված,  երկարատև լարինգիտը կարող է վերածվել  ատրոֆիկ ու հիպերտրոֆիկ  ձևերի:

Ախտորոշումը՝


Նման տեսակի բորբոքման հյատնաբերումը տեղի է ունենում բժշկական հետազոտության միջոցով: Բժշկի կողմից ավշային հանգույցների այտուցվածության, բերանի խոռոչի ու կոկորդի  բորբոքային  փոփոխությունների հայտնաբերման դեպքում վերցնում են համապատասխան անալիզներ:

Հետազոտվելուց ու  անլիզների արդյունքների ուցումնասիրությունից հետո  բժիշկը նշանակում է բուժման համար դեղամիջոցներ: Իսկ բարդացումների դեպքում իրականացվում է հավելյալ պրոցեդուրաներ՝ անուղղակի լարինգոսկոպիայի և ստրոբոսկոպիայի միջոցով: Դա թույլէ  տալիս ավելի խորքային ուսումնասիրել կոկորդում առկա խնդիրներն ու հյուսվածքների նմուշներ վերցնել բիոպսիայի համար, որի շնորհիվ հնարավոր կլինի բացառել  քաղցկեղային հիվանդությունների զարգացումը:

Բուժումը

Առաջին հերթին հարկավոր է  ազատվել նպաստող գործոններից: Որոշակի ժամանակով հարկավոր է   ապահովել կոկորդի լիարժեք հանգիստը, որի ժամանակ չի կարելի խոսել: Բժշկի կողմից նշանակվում են հակաբիոտիկների ու հազի դեմ պայքարող համալիր  դեղորայքային բուժում: Արգելվում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, քաղցրավենիքների ու համեմունքների  օգտագործումը:

Դրական ազդեցություն կարող է կոկորդի վրա թողնել տաք ընպելիքները (կերակրի սոդայով ու հանքային ջրով կաթը), բերանի խոռոչի  ողողումը երիցուկի եփուկով, պարանոցի տաքացումը վիրակապերի  կամ տաք կոմպրեսների միջոցով   ու ոտքերի տաք վանանների ընդունումը: Բացի այդ  իրականացվում է տարբեր տեսակի ֆիզոթերապիաներ:

Բուժումը ժողովրդական միջոցներով

Նման բորբոքման բուժումը ժողովրդական միջոցներով անցկացնելու դեպքում հարկավոր է  հիշել այն մասին, որ դա հանդիսանում է  ընդամենը հավելյալ թերապիա: Դեղորայքային բուժման կուրսը նշանակվում է ԼՕՌ բժշկի կամ ֆիթիզատրի կողմից:

 Մինչ ժողովրդական միջոցների օգտագործումը համոզվեք, որ ալերգիկ չեք օգտագործվող բաղադրիչների  նկատմաբ:

Շատ զգույշ  պետք է լինել երեխաների  կոկորդաբորբի դեպքում, այդ դեպքում բուժումը նշանակում է  միայն բժիշկը:

Եթե ժողովրդական միջոցների  երկարատև  կիրառումից հետո ցանկալի արդյունքներ չեք ունենում, ապա հարկավոր է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ, որպեսզի կանխեք սուր կոկորդաբորբի  վերածումը քրոնիկ կոկորդաբորբի:

Աղբյուրը՝ trental.ru

 

Просмотров: 3775 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar