2:09 PM Իմաստուն մարդկիկ նախընտրում են ավելի շատ լռել. 15 սկզբունք ճիշտ քայլեր անելու, չսխալվելու ու չհուսահատվելու համար | |
Իմաստուն մարդիկ միշտ հաջողակ են լինում, քանի որ գիտեն՝ ինչ և ինչպես է պետք անել: Նրանք միշտ առաջնորդվում են իրենց սկզբունքներով և միշտ վստահ են իրենց ուժերին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իմաստուն մարդկանց սկզբունքներից մի քանիսը, որոնք կօգնեն ավելի ճիշտ քայլեր անել, չսխալվել ու չհուսահատվել:
1. Նրանք նախընտրում են ավելի շատ լռել:
2. Երբեք ոչինչ ուղիղ չեն հարցնում:
3. Սեփական մտքերն ուրիշների գրքերում չեն բացում:
4. Իմաստուն մարդը երբեք ոչ մեկին չի պատմում իր իրական մտադրությունների մասին: Պարծենկոտությունը նախանձ է առաջացնում, ինչի հետևանքով պարծենկոտը կորցնում իր ունեցածը: Մարդն իր էությամբ նախանձ է, իսկ նախանձն ամենաուժեղ էմոցիաներից է, որը Տիեզերքի ուժեղ արձագանքն է առաջացնում:
5. Խորամանկությունը հանգամանքներն օգտագործելու հմտությունն է, իսկ իմաստությունը՝ ինչպես, որտեղ և ինչ օգտագործելու իմացությունը:
6. Իմաստուն մարդը խոսակցության ընթացքում երբեք ուղղակիորեն վիրավորական խոսքեր չի օգտագործի:
7. Իմաստուն մարդիկ երբեք միմյանց խաղաքարտերը չեն բացի անտեղյակների մոտ:
8. Իմաստուն մարդիկ աշխատում են օգտագործել իրենց հնարավորությունները առավելագույնս նույնիսկ փոքրիկ նպատակներին հասնելու համար, որպեսզի չկորցնեն հմտությունները: Նույնիսկ փոքրիկ գործերի օգնությամբ կարելի է սովորել մեծ գործեր անել: Սակայն սա չի վերաբերում կապերի օգտագործմանը, քանի որ իմաստուն մարդը խոշոր կապերը չի օգտագործի չնչին բանի համար:
9. Իմաստուն մարդու ձեռքի տակ միշտ կա ամեն անհրաժեշտ բան լուրջ գործերի համար: Նա փորձում է նախապես հաշվարկել ամեն ինչ:
10. Իմաստուն մարդը միշտ հաշվի է առնում ուրիշի կարծիքը, սակայն մի կողմ չի դնում սեփականը և անհրաժեշտության դեպքում շտկում է իր կարծիքը:
11. Իմաստուն մարդիկ միշտ աշխատում են հետևել նշաններին և երբեք բաց չեն թողնում ստացված գիտելիքներն օգտագործելու հնարավորությունը:
12. Իմաստուն մարդիկ միշտ հետևում են իրենց առողջությանը և չեն կործանում այն՝ կեղծ նպատակների ետևից ընկնելով:
13. Իմաստուն մարդու կյանքում անհաջողություններ չեն լինում: Լինում է միայն փորձ, որը երբեմն բացասական է:
14. Իմաստունները միմյանց միջև ցանկացած հարց լուծում են իրենց շրջանում և թույլ չեն տալիս, որ որևէ երրորդը միջամտի:
15. Բացի այդ, ցանկացած իրավիճակ ադեկված ընդունելու համար, նրանք նախ փնտրում են դրա դրական կողմերը, այնուհետև ստուգում, թե արդյոք այնտեղ կան նաև բացասականները: Նյութի աղբյուրը՝ golbis.com | |
|
Всего комментариев: 0 | |