2:15 PM Վիտամին D դեֆիցիտի ախտանշանները, հետևանքներն ու բուժումը | |
Վիտամին D-ն անչափ օգտակար ու կարևոր տարր է մարդու օրգանիզմի համար: Այն կարգավորում է կալցիումի ու ֆոսֆորի յուրացումը, ինչպիս նաև արյան մեջ դրանց մակարդակը և ոսկորներին ու ատամներին մատակարարելը: Այն վիտամին A-ի, կալցիումի և ֆոսֆորի հետ մեկտեղ պաշտպանում է օրգանիզմը մրսածությունից, շաքարային դիաբետից, աչքերի և մաշկի հիվանդություներից:
Վիտամին D-ն նաև նպաստում է կարիեսի և լնդերի ախտաբանությունների առաջացումը կանխելուն, օգնում է պայքարել օստեոպորոզի դեմ և արագացնում է կոտրվածքների ապաքինումը: Սակայն հաճախ պատահում է, որ օրգանիզմն ունենում է վիտամին D-ի պակաս և այդ ժամանակ մարդկանց մոտ ի հայտ են գալիս տարբեր տհաճ ախտանշաններ:
Վիտամին D-ի դեֆիցիտի ախտանշաններն են.
· ախորժակի կորուստը, · անքնությունը, · կոկորդի և բերանի խոռոչի այրոցը, · քաշի նվազումը, · տեսողության վատացումը:
Վիտամին D-ի դեֆիցիտը բավական տարածված երևույթ: Դրա հիմնական պատճառը ինսոլյացիայի (արևի ճառագայթում) պակասն է, արևապաշտպան քսուքների չարաշահումն ու մաշկի քաղցկեղի կանխարգելման նպատակով արևի ճառագայթներից խուսափելը:
Այս խնդիրը նաև կարող է պայմանավորված լինել սննդակարգում այնպիսի մթերքների պակասով, ինչպիսիք են կաթնամթերքը, տավարի և խոզի լյարդը, հավկիթը, ձկների ճարպոտ տեսակները:
Պատկառելի տարիքի մարդկանց մոտ վիտամին D-ի դեֆիցիտը կարող լինել երիկամների աշխատանքի խանգարման հետևանքով, երբ երիկամները կորցնում են այս տարրը վերարտադրելու ունակությունը: Գոյություն ունեն նաև աղիների մի շարք հիվանդություններ, որոնք խանգարում են վիտամին D-ի կլանումը: Ճարպակլումով տառապող մեծահասկաների մոտ նույնպես կարող է նկարվել վիտամին D-ի պակաս:
Վիտամին D-ի դեֆիցիտին նպաստող գործոններն են.
· 50-ից բարձր տարիքը, · հղիությունն ու կրծքով կերակրելու շրջանը, · մուգ մաշկը, · երիկամների ու լյարդի հիվանդությունները, · անտացիդների ընդունումը, · բուսակերությունն ու վեգանությունը:
Վիտամին D-ի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, որոնք, իրենց հերթին, կարող են հանգեցնել ոսկորների ձևախախտման (դեֆորմացիա), կոտրվածքների, օստեոմալյացիայի, ռախիտի և օստեոպորոզի առաջացման: Ավիտամինոզի առաջացումը դրսևորվում է այնպիսի հետևանքներով, ինչպիսիք են արթրիտը, կրծքի քաղցկեղը, ասթման և սրտի հիվանդությունները:
Բարդությունները կարող են ուղեկցվել անոթային համակարգի հիվանդություններով, քրոնիկ հոգնածությամբ, դեպրեսիայով, գլխացավերով, արյան գերճնշմամբ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, ցրված սկլերոզով:
Սննդամթերք՝ վիտամին D-ի պակասը լրացնելու համար
· ձկան յուղ, · սաղմոն, · կաթ, · հացահատիկներ, · ձու, · նարնջի հյութ, · սնկեր, · մարգարին, · տավարի լյարդ, · սոյա:
Հարկ է հիշել, որ վիտամին D-ի դեֆիցիցտի առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, որպեսզի վերջինս նշանակի ճիշտ բուժում: Այս կերպ հնարավոր կլինի խուսափել բոլոր բարդություններից, որոնք առաջանում են այս խնդրի դեպքում:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |