5:52 PM Տեսողություն. օգտակար խորհուրդներ | |
Լավ տեսողությունն ունի բացառիկ կարևոր նշանակություն, այդ պատճառով աչքերի նկատմամբ մշտապես պետք է դրսևորել բավականաչափ խնամք։ Երբեք մի կարդացեք թույլ լուսավորության դեպքում, հատկապես, երբ տառատեսակը մանր է։ Ընդհանրապես մանր տառատեսակից պետք է խուսափել: Չպետք է կարդալ նաև անմիջականորեն էջերի վրա արևի լույսն ընկնելու դեպքում կամ աչքերի մեջ փայլ առաջացնող լուսավորության ժամանակ։ Աշխատեք հեռուստացույց նայել հայացքը չսևեռելով էկրանի միևնույն կետին, այլ աչքերը շարժեք՝ դիտելով պատկերի մանրամասները և հետևելով դերասանների շարժումներին։ ժամանակ առ ժամանակ փոխեք ֆոկուսը առավել մոտ և առավել հեռավոր կետերի միջոցով։ Տեսողական ֆոկուսի փոփոխումը պետք Է կիրարկվի նաև աշխատանքի ժամանակ՝ մոտ տարածության վրա առարկաները նայելու հետ կապված։ Հայացքը հայտնի ժամանակով շեղեք և մեկ րոպե նայեք պատուհանին կամ սենյակի մյուս անկյունին։ Դա կօգնի վերացնել աչքերի լարվածությունը։ Աշխատանքի ժամանակ փորձեք ժամանակ առ ժամանակ աչքերը փակել ու ափերով դրանք ծածկել՝ այդ դիրքում մնալով մի քանի վայրկյան։ Անդադար մուգ գույնի անկնոց կրելը շատ վատ սովորություն է, հատկապես, երբ օգտագործվում են փակ շենքում և երեկոյան։ Մուգ ակնոցն անհրաժեշտ է կրել միայն ուժեղ արևին լողափում, սարերում և կուրացնող ասֆալտապատ ճանապարհին։ Որքան հաճախակի կրեք մուգ ակնոց, այնքան շատ կզգացվի դրանց կարիքը, և, վերջիվերջո, դուք բոլորովին չեք կարող տանել արևի լույսը։ Աչքերը պետք է վարժեցնել արևի լույսին, որը դրանց այնքան անհրաժեշտ են։ Դա արվում Է հետևյալ կերպ. Աչքերը փակեք և դեմքն ուղղեք դեպի արևը։ Գլուխը դանդաղորեն շրջեք աջ և ձախ, որպեսզի արևի ճառագայթները կարողանան փակ աչքերի դեպքում տաքացնել յուրաքանչյուր մասը։ Մի քանի րոպե հետո աչքերը բացեք և արագ փակեք, այդպես կրկնելով մի քանի անգամ՝անմիջապես չնայելով արևին։ Այս վարժությունը կատարեք ամեն օր։ Թարթելը աչքերը մաքրելու բնական եղանակ է, այդ պատճառով էլ այն ներառված է աչքերի վարժությունների մեջ։ Անթարթ հայացքր (դիմահար նայելը), որը նույնպես ներառված Է աչքերի խնամքի վարժությունների մեջ, նպատակահարմար չէ վարժություններից դուրս, քանի որ կարող է դառնալ տեսողության վնասման պատճառ։ Ուստի հաճախակի թարթեք և ժամանակ առ ժամանակ փոխեք տեսողության ֆոկուսը։ Լավ տեսողության պահպանման համար անհրաժեշտ է աչքերը մարզել այնպիսի վարժություններով, որոնք ոչ միայն ամրացնում են աչքի մկանները, այլև ուժեղացնում արագ ֆոկուսի բերելու ընդունակությունը։
Պատրաստեց Նոննա Բարսեղյանը | |
|
Всего комментариев: 0 | |