Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 20 » Մաղադանոսը`դեմքի պիգմենտային հետքերի դեմ
loading...
6:06 PM
Մաղադանոսը`դեմքի պիգմենտային հետքերի դեմ

Մաղադանոսի հիմքով պատրաստվող դիմակները հատկապես օգտակար են 40-ն անց կանանց համար, երբ բացի այն, որ նրանց դեմքի մաշկի վրա պիգմենտային հետքեր են առաջանում, այն կորցնում է նաև իր առաձգականությունը:

  • 50 գ մաղադանոսի վրա լցնել 0,5 լ օղի, դնել մութ տեղում որոշ ժամանակ և քամել: Պատրաստի լոսյոնը պահել սառնարանում: Այս լոսյոնով դեմքը մաքրել ամեն օր` առավոտյան և երեկոյան:
  • 1 ճաշի գդալ մանրացրած մաղադանոսի տերևները խառնել նույն քանակությամբ մեղրի հետ և դնել դեմքին: Թողնել 40 րոպե և լվանալ: Դիմակը վերացնում է պիգմենտային հետքերը և պահպանում մաշկի տոնուսը:
  • Մաղադանոսի հյութը խառնել հավասար քանակությամբ թթված կաթի (պրոստոկվաշա) (յուղոտ մաշկի դեպքում) կամ էլ` թթվասերի (չոր մաշկի դեպքում) հետ: Դիմակը դեմքին թողնել 15 րոպե և լվանալ տաք ջրով: Դիմակը օգտակար է կնճռոտ, թորշոմած և պիգմենտային խալերով ծածկված մաշկի համար:
  • Մաղադանոսից պատրաստված թանձր թուրմը խառնել հավասար քանակությամբ կիտրոնի թարմ հյութին: Այս միջոցը օգտակար է մուգ պիգմենտային հետքերի առկայության դեպքում: Ամեն օր` առավոտյան և երեկոյան դեմքը մաքրեք այս թուրմով:
  • Մաղադանոսի հյութը սառեցնել սառույցի պատրաստման համար նախատեսված կաղապարներում: Առավոտյան դեմքը մաքրել սառցահյութով և այդպես թողնել 15-20 րոպե: Այնուհետև դեմքը լվանալ տաք ջրով և քսել սնուցող քսուք: Այս միջոցը արտակարգ սպիտակեցնում և թարմացնում է մաշկը:
Просмотров: 2307 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar