7:10 PM Ցերեկային քունն օգտակար է | |
Աշխարհի ժամանակակից բարձր բժշկության մակարդակով երկրներում սիրտ-անոթային հիվանդությունների մահացության միջին տոկոսը կազմում է 30 տոկոս: Այն մարդիկ, ովքեր ժամանակ են գտնում ճաշից հետո մեկ ժամ քնելու, քիչ հավանական է, որ սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ կունենան: Գիտնականների կարծիքով` երկարատև աշխատանքը, հեռուստացույցի և համակարգչի առջև նստելը, անընդհատ անհանգիստ վիճակը բացասաբար են ազդում մարդու օրգանիզմի վրա, որն էլ կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման և սրտի հետ խնդիրների: Ցերեկային քունն օգտակար է նաև ուղեղի աշխատանքի համար: Այն ունակ է ջնջել կարճատև հիշողությունը, որն էլ հնարավորություն է տալիս ավելի շատ բան հիշել: Գիտնականներն այս եզրահանգման եկել են իրենց կատարած փորձից հետո: Նրանք մարդկանց բաժանել են երկու խմբի և նրանց բարդ հանձնարարություն տվել: Հանձնարարությունն ավելի լավ են կատարել այն խմբի մարդիկ, ովքեր ցերեկվա ժամերին քնել էին: |
|
|
Всего комментариев: 0 | |