Սենյակի աղտոտված օդը հանդիսանում է մարդկանց հիվանդանալու հիմնական պատճառներից մեկը: Աղյուսաշեն կամ էլ բետոնակառույց տները շարունակ արտադրում են թունավոր քիմիական նյութեր՝ օրինակ ֆորմալդեհիդ: Օդը նաև թունավորում են բակտերիաները, բորբոսները, փոշին, ինչպես նաև ածխաթթու գազը, որը կուտակվում է գազօջախի օգտագործման արդյունքում: Եվ որպեսզի կարողանաք լուծել սենյակի վատ օդափոխման հետ առաջացած այդ խնդիրների որոշ մասը, կարող ենք օգտագործել սենյակային բույսեր: Ձեզ ենք ներկայացնում այն բույսերը որոնք հանդիսանում են տան կամ աշխատասենյակի օդը մաքրող լավագույն բույսերը: 1. Սենյակային քրիզանթեմ(Комнатная хризантема) Այս ծաղիկը հանդիսանում է NASA-ի կողմից օգտագործվող սիրելի ծաղիկներից մեկը, որը օգտագործվում է տիեզերական գործակալության աշխատասենյակների օդափոխության համար: Նրանք արդյունավետ կերպով կլանում են օդում առկա ամոնիակը, բենզոլն ու ֆորմալդեհիդները: 2. Քլորոֆիտում(Хлорофитум) Քլորոֆիտումը շատ պարզ ու հեշտ մշակվող բույս է, որը, շատ խնամք չի պահանջում: Այն շատ տարածված է բույս է և բացի այդ այն արդյունավետ կերպով կլանում է բոլոր այն քիմիկատները, որոնք առաջանում են տունը մաքրելու հետևանքով: 3. Դրացենա(Драцена) Աշխարհում գոյություն ունի այս բույսի ավելի քան 40 տեսակ: Այն հանդիսանում է օդում բենզոլի, եռքլորէթիլենի ու քսիլոլի մաքրման արդյունավետ միջոց: Սակայն այս բույսերը մի փոքր թունավոր են կատուների ու շների համար: 4. Ֆիկուս(Фикус) Ֆիկուսը հանդիսանում է տանը աճեցվող ամենատարածված փոքր չափի ծառերից մեկը: Եթե այն տնկեք մեծ ծաղկամանի մեջ, ապա այն կարող է հասնել բավականին մեծ չափերի: Սակայն, որպես կանոն, միջինում նրա բարձրությունը հասնում է 60-ից մինչև 120 սմ: 5. Սպաթիֆիլում(Спатифиллум) Սա ոչ միայն շատ գեղեցիկ ծաղիկ է, այն նաև շատ դժվար է չորանում: Ծաղկում են նրանք հիմնականում ամռանը, սիրում են ստվերոտ ու խոնավ վայրեր, սակայն ոչ թաց հող: Նրանք մաքրում են օդում առկա ամոնիակը, բենզոլը, ֆորմալդեհիդն ու եռքլորէթիլենը: Подробнее: https://shabat.am/am/article/110320/Tan-ody-maqrogh-amenalav-tnayin
|