Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 21 » Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ
loading...
12:24 PM
Ուրցի թեյը՝ քնի խանգարումների դեմ

Նախկինում տնային տնտեսուհիները մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն հրաշալի կերպով վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում էին Աստվածային խոտաբույս և հավատում էին, որ այն մարդուն վերադարձնում է առողջությունն ու երկարացնում է կյանքը: Հենց այդ պատճառով էլ մանրացրած ուրցն օգտագործվում էր ուշաթափությունների դեպքում. այն «ուշքի բերելու» վարպետ է: Այս հոտավետ խոտաբույսն օգտագործվել է նաև կախարդանքների մեջ:

 

Ուրցի օգտակար բաղադրիչներից մեկը թիմոլ պարունակող եթերային յուղն է: Գիտնականները պարզել են, որ այն ունի հականեխիչ և հակասնկային հատկանիշներ: Ուրցը խորհուրդ է տրվում բրոնխիտի, ասթմայի դեպքում: Ուրցի բաղադրության մեջ մտնող դուբիլային տարրերն ունեն արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն: Ֆիտոնցիդները խթանում են էնդոկրին համակարգի աշխատանքն ու լավացնում են ինքնազգացողությունը: Ուրցից պատրաստված թեյը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ի դեպ, ուրցը չի սիրում մետաղյա տարաներ, այնպես որ, ճենապակյա տարայի մեջ պատրաստեք:

 

Մի փունջ ուրցի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի 20 րոպե: Ուրցի թեյը հաճելի համ ունի և չափազանց օգտակար է: Այս թեյը խորհուրդ է տրվում տալ ռախիտ հիվանդությունով տառապող երեխաներին և քնի խանգարումներ ունեցող մեծահասակներին: 

Просмотров: 1946 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar