Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 21 » Լավացրեք մարսողությունն ու օրգանիզմից դուրս բերեք տոքսինները
loading...
12:40 PM
Լավացրեք մարսողությունն ու օրգանիզմից դուրս բերեք տոքսինները

Եթե մարսողական խնդիրներ ունեք, որոնք արտահայտված են ստամոքսի փքվածությամբ, քրոնիկ փորկապությամբ, ապա ձեզ ենք առաջարկում հրաշալի ըմպելիք, որը մաքրում է աղիներն ու օրգանիզմից դուրս բերում տոքսինները:

 

Նմանատիպ բնական մաքրումը չափազանց կարևոր է, քանի որ եթե ձեր մարսողական համակարգը ճիշտ չի գործում, ապա այն վնասում է նաև ամբողջ օրգանիզմին: Եթե հաստ աղիքը խնդիրներ ունի և չի կարողանում դուրս բերել տոքսինները, ապա այս հյութը ձեզ համար է: Պարզապես ընտրեք մեկ օր, երբ անհրաժեշտ չի լինի տանից դուրս գալ, և սկսեք դետոքսը: Այս հյութը խորհուրդ է տրվում խմել նախաճաշից առաջ, ապա ևս մեկ բաժակ՝ ճաշից առաջ, և ևս մեկը՝ օրվա երկրորդ կեսին: Ճաշին կերեք թեթև կերակուր և օրվա ընթացքում խմեք 6-8 բաժակ ջուր:

 

Հյութի բաղադրատոմս 1/2 բաժակ թարմ քամած խնձորի հյութ 2ճ/գ կիտրոնի հյութ 1թ/գ կոճապղպեղի հյութ 1/2 թ/գ ծովի աղ 1/2 բաժակ տաք ջուր Ջուրը լցրեք տարայի մեջ և տաքացրեք: Այնուհետև լցրեք բարձր բաժակի մեջ և ավելացրեք ծովի աղ ու անընդհատ խառնեք: Ծովի աղը կօգնի դուրս բերել տոքսինները՝ լավացնելով մարսողութունը: Ապա ավելացրեք խնձորի, կոճապղպեղի ու կիտրոնի հյութերը ու լավ խառնեք: Խնձորը հարուստ է սննդարար տարրերով, որոնք օգնում են մարսողությանն ու լավացնում ընդհանուր առողջությունը:

 

Կոճապղպեղն անցկացնում է փորի փքվածությունը, իսկ կիտրոնի հյութը խթանում է մարսողությունն ու հրաշալի հակաօքսիդանտ միջոց է: Այս մաքրումը վտանգավոր չէ: Ուշադրություն. Հղի կանայք հյութն օգտագործելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

 

 
Просмотров: 703 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar