3:15 PM Հավի քարաճիկի օգտակար հատկությունները և դրա պահպանման ու պատրաստման եղանակները | |
Մարդիկ սովորաբար անտեսում են ենթամթերքը, սակայն դրանք շատ օգտակար են: Դրանցից ամենաօգտակարներից մեկը հավի քարաճիկն է, որով կարելի է պատրաստել շատ համեղ ու օգտակար ուտեստներ: Բացի այդ, այն նաև հիանալի մթերք է նիհարել ցանկացողների համար, քանի որ դրա 100 գրամում պարունակվում է ընդամենը 130-170 կկալ:
Հավի քարաճիկի քիմիական բաղադրությունը շատ բազմազան է լինում: Այն հարուստ է բազմաթիվ միկրո- և մակրոտարրերով՝ ինչպիսիք են կալիումը, ֆոսֆորը, կալցիումը, ցինկը, երկաթն ու պղինձը: Բացի այդ, այն նաև պարունակում է վիտամիններ (նիացին, պանտոտենաթթու, ֆոլաթթու, ասկորբինաթթու, ռիբոֆլավին):
Հավի քարաճիկի օգտակար հատկությունները
1. Խթանում է ստամոքսահյութի արտադրության գործընթացը և ապահովում է աղիների առողջ միկրոֆլորան:
2. Կարգավորում է երիկամների, գլխուղեղի, սրտամկանի և նյարդային համակարգի աշխատանքը:
3. Պարունակում է բավարար քանակությամբ երկաթ՝ անեմիայի (սակավարյունություն) առաջացումը կանխելու համար:
4. Կարգավորում է նյութափոխանակությունը:
5. Պարունակում է շատ մեծ քանակությամբ սելեն, ուստի նպաստում է երիտասարդության պահպանմանը:
6. Սելենը նաև կանխում է չարորակ գոյացությունների առառացումը և ամրապնդում է իմունային համակարգը:
7. Հագեցնում է օրգանիզմը ցինկով, ինչն անչափ անհրաժեշտ է կմախքի ճիշտ ձևավորման համար:
8. Մեծ քանակությամբ վիտամինների շնորհիվ՝ քարաճիկը բարելավում է մաշկի, եղունգների և մազերի ընդհանուր վիճակը:
Քարաճիկը շատ օգտակար մթերք է ուստի այն հարկավոր է ներառել նաև 1 տարեկանից բարձր երխաների կերակրացանկում: Սակայն պետք չէ չարաշահել: Հարկավոր է տալ այն երեխային շաբաթական մեկ անգամից ոչ ավել և նախապես լավ մանրացնել:
Ինչպես մաքրել ու պատրաստել հավի քարաճիկը
1. Հավի քարաճիկն ունիվերսալ մթերք է, որով կարելի է պատրաստել բազմաթիվ տարատեսակ ուտեստներ: Դրանք կարելի է խաշել, շոգեխաշել, տապակել և այլն:
2. Այս մթերքի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն շատ հեշտությամբ է կլանում համեմունքների համն ու բույրը, ուստի պատրաստելիս կարելի է տարատեսակ համեմունքներ ու խոտաբույսեր օգտագործել:
3. Սառեցրած քարաճիկը հարկավոր է հալեցնել սառնարանում մոտ 12 ժամ: Սակայն պարզապես սառնարանում պահված, բայց չսառեցրած ենթամթերքը շատ ավելի օգտակար է:
4. Հավի քարաճիկի վրա կա բարակ թաղանթ, որը շատ օգտակար է, սակայն օգտագործվում է առանձին՝ փոշիացված վիճակում, ուստի պատրաստելիս դրանք հարկավոր է հեռացնել:
5. Եթե թռչունը երիտասարդ է, ապա քարաճիկը հարկավոր է եփել մոտ 40 րոպե, հակառակ դեպքում՝ առնվազն 2 ժամ:
6. Հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել մթերքի պահպանման ժամկետին, քանի որ հին մթերքը կարող է լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Հարկ է հիշել, որ հավը մորթելուց երկու օր անց քարաճիկները դառնում են տոքսիկ նյութերի աղբյուր: Թարմ ենթամթերքը պետք է լինի մաքուր ու փայլուն:
Հավի քարաճիկը շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն հարկ է հիշել, որ չարաշահումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |