3:44 PM Կակաոյի օգտակարությունն ու հատկապես 40 տարեկանից հետո այն ամեն օր օգտագործելու պատճառները | |
Այս համեղ ըմպելիքն էներգիա է հաղորդում և պաշտպանում է վիրուսներից ու վարակներից: Այն բարձրացնում է տրամադրությունն ու կենսական տոնուսը: Կակաոն պարունակում է նյութեր, որոնք բարելավում են հիշողությունը, խթանում գլխուղեղի աշխատանքն ու կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
Կակաոն առաջինն է օգտակար միկրոտարրերի պարունակությամբ, իսկ դրանում պարունակվող ցինկի քանակությամբ դրան հավասարը չկա:
Կակաոյի հատիկները պարունակում են նաև սպիտակուցներ (12-15%), ճարպեր, ածխաջրեր (6-10%), B խմբի վիտամիններ, մանրաթելեր ու հակաօքսիդանտներ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կակաոն պարունակում է ևս մի միացություն, որը նպաստում է մաշկի բջիջների բազմացմանն ու աճին, վերքերի ապաքինմանը և կանխում է կնճիռների առաջացումը:
Բացի այդ, կակաոն պարունակում է ևս մի նյութ՝ էպիկատեխին, որն օգնում է պաշտպանել օրգանիզմը բազմաթիվ վտանգավոր հիվանդություններից (քաղցկեղ, շաքարային դիաբետ, սրտամկանի կաթված, գլխուղեղի կաթված և այլն):
Ամերիկացի գիտնականները հաստատել են այն փաստը, որ չնայած կակաոյի բարձր կալորիականությանը, այն չի նպաստում քաշի ավելացմանը: Նույնիսկ փոքր բաժին կակաոն կարող է արագ հագեցնել, ինչը թույլ չի տալիս շատ ուտել:
Կակաոն խորհուրդ է տրվում խմել օրվա առաջին կեսին, քանի որ դրանում պարունակվող մելանին բնական պիգմենտը կլանում է ջերմային ճառագայթները, ինչն օգնում է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից և արևային այրվածքներից:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կակաոյի մի յուրահատուկ բաղադրատոմս, որով պատրաստած ըմպելիքը կունենա յուրահատուկ և արտասովոր համ:
Կակաոն, դարչինն ու մեխակն օժտված են զարմանալի հատկություններով, որոնք օգնում են պայքարել մանրէների դեմ, նվազեցնում են հիվանդանալու հավանականությունը՝ հատկապես ձմռան ցուրտ ամիսներին:
Կակաոն հզոր հակաօքսիդանտ է և շատ հարուստ է մագնեզիումով ու վիտամիններով, ինչի շնորհիվ անչափ օգտակար է՝ հատկապես 40 տարեկանից բարձր մարդկանց համար:
Դարչինը բարելավում է արյան շրջանառությունը և նվազեցնում օրգանիզմում բորբոքումների մակարդակը, իսկ մեխակն օժտված է հզոր հակասեպտիկ և ցավազրկող հատկություններով:
Բաղադրությունը.
· 2 բաժակ կաթ (ավելի հարուստ համ ստանալու համար կարելի է օգտագործել նշի կաթ),
· 1 ճ.գ. կակաոյի փոշի կամ շոկոլադ,
· 1 թ.գ. դարչին,
· ½ թ.գ. աղացած մեխակ,
· ¼ թ.գ. մեղրախոտ (ստեվիա)՝ ըստ ցանկության,
· մի պտղունց աղ:
Պատրաստման եղանակը.
Կաթը, դարչինը, մեխակը, կակաոն (շոկոլադ) և աղը լցնել կաթսայի մեջ, դնել միջին կրակին և տաքացնել այնքան ժամանակ, մինչև բոլոր բաղադրիչները լավ հալվեն կաթի մեջ: Ցանկալի է այդ ընթացքում անընդհատ խառնել ըմպելիքը:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru | |
|
Всего комментариев: 0 | |