Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 21 » Նռան կեղևով բուժիչ եփուկի պատրաստման բաղադրատոմսն ու օգտակար հատկությունները
loading...
3:47 PM
Նռան կեղևով բուժիչ եփուկի պատրաստման բաղադրատոմսն ու օգտակար հատկությունները

Պարզվում է որ նռան կեղևը հանդիսանում է իսկական դեղամիջոց: Այն կարող է իր հատուկ տեղը զբաղեցնել ձեր դեղատուփի մեջ: Ճիճուների, լուծի, դիզենտերիայի, հաստ աղիքի բորբոքային պրոցեսների ու խոցերի դեպքում այն օգնում է շատ արագ վերացնել ցավային զգացողությունները:

 

Արդյունքը տեսանելի է լինում  3-ից 4 ժամից: Իսկ այդ մրգի կեղևի օգտագործման համար հարկավոր է միայն չորացնել նրա կեղևն ու անհրաժեշտության դեպքում պատրաստել նրանից եփուկ:

 

Նռան կեղևով բուժիչ եփուկ


Հարկավոր է անպայման պահպանել 1:20 չափաքանակը:Այդ հարաբերակցությունը  վերաբերվում է նռան կեղևին ու եռացրած ջրին: Որպեսզի կարողանաք եփուկը պատրաստել, եռացրեք ջուրն ու նրա մեջ լցրեք կեղևն ու սպասեք մինչև որ այն նորից եռա: Որից հետո  արագ վերցրեք կրակի վրայից ու ծածկեք այն կափարիչով(ամուր) ու թողեք 30 րոպե: Այն չի կարելի քամել:


Եփուկի ընդունման ժամանակ շատ կարևոր է, որպեսզի  պահպանեք հաջորդականությունը ՝1 օր բուժում, հաջորդ օրը հանգիստ: Ընդհանուր կուրսը կարող է տևել 5 օր(հանգստի հաջորդականությամբ այսինքն այդ ընթացքում 3 օր հարկավոր է ընդունել եփուկը):Այդ եփուկը  խմեք սոված ժամանակ: Մեկ օրվա ընթացքում 4 անգամ ՝50-ական մլ-ով, փոքր կումերով:


Եփուկի անհրաժեշտ քանակությունը՝ 50 մլ, կաթսայից վերցնելուց հետո այն նորից փակեք կափարիչով ու թողեք ավելի լավ թրմվի:


Աղբյուրը՝  fithacker.ru

Просмотров: 7720 | Добавил: sedablog1 | Рейтинг: 2.0/1
loading...
Всего комментариев: 0
avatar