3:51 PM Ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի պահպանումից | |
Օրգանիզմում հեղուկի կուտակումը հանդիսանում է քաշի ավելացման գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է լինել նստակյած կենսակերպի, հղիության, դաշտանդադարի, ցիռոզի ու սրտային անբավարարության, սնուցող նյութերի բացակայության նշան: Ընդհանուր առմաբ այն դրսևրովում է այտուցվածության տեսքով, որոնք կարող են հայտնվել մարմնի տարբեր մասերի վրա, օրինակ որովայնի, կոճերի, դաստակների, ձեռքերի կամ ոտքերի շրջանում: Հղիության ժամանակ այտուցվածությունը հանդիպում է բավականին հաճախ, քանի որ այդ շրջանում կնոջ օրգանիզմը ենթարկվում է հորմոնալ փոփոխության, որը հաճախակի առաջացնում է այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են ձեռքերի ու ոտքերի այտուցվածությունը: Իհարկե կարիք չկա անհանգստանալ, սակայն, եթե այտուցվածությունը ձեզ շատ անհանգստություն է պատճառում, կարող եք խորհրդակցել բժշկի հետ:
Խորհուրդներ, թե ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակումից
Այդ խնդրից ազատվելու կարևորագույն քայլերից մեկն է աղի քանակության նվազեցումը, քանի որ այն ստիպում է օրգանիզմին պահպանել հեղուկը, որը նրան անհրաժեշտ չէ: Հաջորդը` շատ կարևոր է խմել բավարար քանակությամբ ջուր, քանի որ այն մաքրում է օրգանիզմն ու օգնում է այնտեղից դուրս բերել վնասակար նյութերը:
Օրգանիզմում հեղուկի պահպանում. կանխարգելումն ու բուժում. միզամուղ մթերքներ
Հարկավոր է անպայման օգտագործել միզամուղ մթերքներ, որը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից: Հաճախակի օրգանիզմում հեղուկի չափից շատ կուտակումը կարող ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ:
Զբաղվել սպորտով
Խուսափեք նատրիում պարունակող մթերքներից
Ինչպես արդեն նշեցինք, աղը խթանում է օրգանիզմում հեղուկի պահպանում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է հնարավորինս քիչ օգտագործել: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ամենաօրյա մեր օգտագործվող մթերքների մի մասը պարունակում են մեծ քանակությամբ նատրիում(երշիկները, պահածոները, ալկոհոլն ու մի շարք այլ մթերքներ):
Կալիումով հարուստ մթերքներ
Այս տարրը անփոխարինելի է օրգանիզմում բալանսի պահպանման համար: Կալիումը հանդիսանում է էլեկտրոլիտներից մեկը, որը պատասխանատու է արյան ճնշման կառավարման համար ու օրգանիզմից դուրս է բերում նաև հեղուկը: Կալիումը առկա է որոշ մթերքներում, օրինակ, կաղամբում, բազուկում, կարտոֆիլում, ավոկադոյում և այլն:
Մագնեզիումով հարուստ մթերքներ
Մագնեզիումը ևս օգնում է օրգանիզմից դուրս բերել հեղուկը: Այն նաև կանխում է սրտի հիվանդությունների առաջացումն ու կառավարում է ինսուլինի արտազատումը: Մագնեզիումը թեթևացնում է միգրենն ու նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:
Եվ ի վերջո.
| |
|
Всего комментариев: 0 | |