4:54 PM Պիգմենտային բծե՞ր ունեք ձեռքերին. փորձեք այս միջոցը | |
Ժամանակի ըմթացքում մեր օրգանիզմը ենթարկվում է զանազան հիվանդությունների, և դա հաճախ արտացոլվում է մեր արտաքին տեսքում: Որպես կանոն, ժամանակն ու հիվանդություններն իրենց մասին զգացնել են տալիս առաջին հերթին դեմքի և ձեռքերի մաշկի փոփոխություններով: 40 տարեկանից հետո շատերի մոտ հայտնվում են շագանակագույն պիգմենտային հետքեր: Դրանք փչացնում են արտաքին տեսքը և հիշեցնում են տարիքի մասին: Հետազոտություն անցեք և եթե պարզվի, որ դրանք կապված են տարիքի հետ, կարող եք բծերը հեռացնելու և գունաթափելու ժողովրդական միջոցներ օգտագործել: Մի միջոց կա, որը հուսալիորեն շտկում է այդ թերությունը: Կարող եք արագ վերացնել պիգմենտային բծերը՝ օգտագործելով սովորական գլուխ սոխ: Վերցրեք 2ճ.գ. սոխի հյութ և 2ճ.գ. լավորակ քացախ: Խառնեք իրար և քսեք պիգմենտային բծերի վրա: Եթե չծուլանաք և կանոնավոր անեք դա, ապա 2 շաբաթից բծերը կանհետանան: Կարող եք նաև օրը 3-4 անգամ թարմ ցիտրուսի (կիտրոն, նարինջ, թուրինջ) հյութ քսել բծերին: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |