5:04 PM 13 բան, որ կանայք և տղամարդիկ այլ կերպ են անում | |
Տղամարդիկ և կանայք շատ տարբեր են: Սա արտահայտվում է թե մանրուքներում, և թե կարևոր հարցերում: AdMe.ru-ն հավաքագրել է մի քանի տարբերություններ, որոնք առավել շատ են աչքի ընկնում: Շորեր հանելը Տղամարդիկ և կանայք հագուստն այլ կերպ են հանում: Տղամարդիկ հետ են ձեռքերը մեջքի կողմն են գցում և շորը վեր քաշելով հանում։ Կանայք ձեռքերը խաչում են առջևի մասում և հագուստը բարձրացնում ներքևի հատվածից: Տղամարդիկ կարող են հագուստը հանել երկու տարբերակով էլ, իսկ ահա կանայք՝ միայն մեկ: Պատճառն այն է, որ նրանց այդպես են սովորեցնում: Կանանց հագուստն ավելի նեղ է և այն հենց այնպես չես հանի, իսկ տղամարդկանց հագուստն ավելի ընդարձակ է լինում: Ցույց են տալիս ձեռքերը Ձեռքերը ցույց տալու խնդրանքին տղամարդիկ, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն, բացում են ձեռքի ափերը, իսկ կանայք ցույց են տալիս ձեռքերի հակառակ կողմը։ Դրանով նրանք ցանկանում են ցուցադրել իրենց եղունգները: Նետում են գնդակը Տղամարդիկ գնդակը սովորաբար նետում են գլխի վրայով, իսկ կանայք՝ ներքևից վերև՝ երկու ձեռքով բռնելով այն առջևում: Հորանջում են Տղամարդիկ հորանջելուց փակում են բերանը բռունցքով, իսկ կանայք ափով. այդպես ավելի կանացի է և էլեգանտ: Լսում են Կանայք ավելի լավ են լսում, քան տղամարդիկ: Կանանց ուղեղը ծրագրավորված է այնպես, որ լսեն երեխայի ճիչը, իսկ տղամարդկանց մեծամասնությունը քնած ժամանակ ոչինչ չի լսում: Երբ կատուն մլավի, առաջինն ուշադրություն կդարձնի կինը: Սակայն տղամարդիկ ավելի շուտ են որոշում ձայնի ուղղությունը և կողմնորոշվում տարածության մեջ՝ Նա ճիշտ կասի, թե որտեղ է կատուն: Նստում են Կինը նստում է ծնկներն իրար սեղմած: Սա կանացի ժեստ է՝ ոտքը ոտքին գցելը: Տղամարդիկ նախընտրում են փռվել աթոռին և լայն բացել ծնկները: Սա մեծապես կապված է տարբեր հագուստներ կրելուց: Տարբերում են աջն ու ձախը Տղամարդիկ երբեք չեն շփոթում աջն ու ձախը, քանի որ գործում են կամ աջ, կամ ձախ կիսագնդով: Բայց եթե կանանց մեծամասնությանը հարցնես, թե որն է նրանց ձախ ձեռքը, վայրկենական պատասխան չես լսի: Նրանք կամ կնայեն մատանուն, կամ էլ կհիշեն, թե որ ձեռքով են գրում: Սա է պատճառը, որ տղամարդիկ հաճախ են զայրանում կանանց վրա, երբ նրանք աջ գնալու համար հակառակն են պահանջում: Տեսնում են Տղամարդիկ հստակ և պարզ տեսնում են իրենց առջևի պատկերները, և նրանց աչքերը կարելի է համեմատել հեռադիտակի հետ: Այն կարելի է անվանել որսորդի տեսողություն, որն օգնում է գտնել որսը: Մինչդեռ կանայք ավելի լավ տեսնում են իրենց շրջապատը, քանի որ նրանք պետք է մշտապես վերահսկեն երեխաներին և նկատեն վտանգը: Այս է պատճառը, որ տղամարդիկ շատ անգամ չեն նկատում այն իրերը, որոնք գտնվում են իրենց աչքի առջև: Խալաթ կապելը Կանայք կապում են խալաթը հենց գոտկատեղի վրա, իսկ տղամարդիկ՝ մարմնի ավելի ներքևի հատվածում: Գուցե այդպես ավելի հարմար է՞: Հասկանում են ուրիշների զգացմունքները Կանայք ակնթարթորեն վերծանում են բառային, տեսողական և այլ ազդանշանները. Երբ նա մտնում է անծանոթների սենյակ, անմիջապես կարող է հասկանալ, թե ով է նրանցից նեղացածը, ով ինչպես է զգում և այլն: Երբ սենյակ է մտնում տղամարդը, նա հետազոտում է սենյակը, մուտքերն ու ելքերը, փնտրում է ծանոթ դեմքեր և պոտենցիալ թշնամիներ: Նրա տրամաբանությունն այս դեպքում նաև հետազոտում է, թե ինչ է հնարավոր նորոգել և ուղղել: Աշխատանք են կատարում Տղամարդիկ որոշակի ժամանակահատվածում կարող են զբաղվել միայն մի գործով: Եթե տղամարդուն խոսեցնես սափրվելու ժամանակ, նա կարող է վնասել իրեն: Իսկ կանայք միանգամից մի քանի գործով կարող են զբաղվել՝ ճաշ պատրաստել, հեռախոսով խոսել և մաքրություն անել: Հաղթահարում են խնդիրները Երբ կինը խնդիրներ ունի, նա խոսում է այդ մասին մոր, ընկերուհու, ամուսնու հետ: Նա գրում է այդ մասին համացանցում, օրագրում: Որքան շատ է նա խոսում այդ մասին, այնքան հեշտ է կարողանում հաղթահարել խնդիրը: Երբ խնդիրներ ունի տղամարդը, նա միացնում է ֆուտբոլային հաղորդումը, պառկում է բազմոցին և լռում: Այս կերպ նա փորձում է դուրս գալ սթրեսից: Երբ լարվածությունն անցնում է, նոր է սկսում խնդրի լուծումներ փնտրել: Տեղեկությունները մտքում պահելը Կանանց գլուխը կարծես մեծ մառան լինի, որտեղ բազում դարակներ կան և ամեն ինչ դրված է իր տեղում: Կինը տեղեկություն է հավաքում ամեն ինչի մասին, իսկ տղամարդիկ հիշում են միայն այն, ինչն իրոք կարևոր է և մեղադրում են կանանց, որ նրանք իրենց գլուխը հիմարություններով են լցնում: |
|
|
Всего комментариев: 0 | |