
Արդեն ապացուցվել է, որ «քաղցելը» ավելորդ կիլոգրամներից ազատվելու լավագույն միջոցը չէ: Միշտ էլ ցանկալի է, հասնել շատ արագ դրական արդյունքների: Ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք կարող են օգնել օրգանիզմին արագացնել ճարպերի այրման պրոցեսը:
Թեհրանի բժշկական գիտություների համալսարանի մասնագետները իրականցրել են բավականին հետաքրքիր մի հետազոտություն: Նարանք կազմել են 2 ֆոկուս խմբեր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել ավելորդ քաշով տառապող 44 կանանցից:
3 ամիս շարունակ 2 խումբն էլ սնվել է նույն սխեմայով (օրական մինչև 1200 կալորի), սակայն 1-ին խմբի սննդակարգի մեջ ամեն օր ընդգրկվել է 1 թեյի գդալ քիմիոնի (тмин) սերմեր: Համեմունքը խառնել են անյուղ յոգուրդի հետ ու ավելացրել են աղցաների վրա:
Արդյունքները տպավորիչ են եղել. 1-ին խմբի կանայք կորցրել են միջինում 14 %-ով ավելի շատ ճարպային զանգված, քան 2-րդ խմբի կանայք:
Քիմիոնի սերմեր
Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ այն պարունակում է ֆիտոստերոլ, որը կարող է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի պարունակությունը:
Այդ համեմունքը հարուստ է նաև կալցիումով, ֆոսֆորով ու երկաթով, այն խթանում է երիկամների ու աղեստամոքսային տրակտի աշխատանքը, այն ունի նաև միզամուղ հատկություն: Իսկ շնորհիվ օրգանիզմում լիպիդային փոխանակության բարելավման ու արագացման, այն համարվում է ավելորդ քաշի դեմ պայքարող հիանալի միջոց:
Նյութափոխանակության բարելավման համար քիմիոնի սերմերի օգտագործումը պետք է կազմի օրական 1 թեյի գդալ: Այդ համեմունքը կարելի է ավելացնել մսային ճաշատեսակների, ինչպես նաև կաթնաշոռի ու աղցանների մեջ:
Հակացուցված է.
Քիմիոնի սերմերի օգտագործումը հակացուցված է բարձր թթվայնությամբ, գաստրիտով, ստամոքսի խոցով, լեղապարկի քարերի հիվանդությամբ, սրտի ցանկացած հիվանդությամբ ու շաքարային դիաբետով տառապող մարդկանց: Այն խորհուրդ չի տրվում օգտագործել նաև հղիության շրջանում:
Հիշեք որ լավագույն արդյունքի կարելի է հասնել միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի դեպքում նաև շատ կարևոր է ճիշտ ընտրված սննդակարգն ու ադեկվատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Աղբյուրը՝ takprosto.cc
|