11:54 AM Անհրաժե՞շտ են արդյոք իմաստության ատամները | |
Բոլորը մտածում են, թե իմաստության ատամն իր անունը ստացել է նրա համար, որ դուրս է գալիս մարդու մտավոր հասունության ժամանակ: Սա մասամբ ճիշտ է, քանի որ հիմնականում այս ատամը դուրս է գալիս 17-27 տարեկանում: Հին ժամանակներում իմաստության ատամը դուրս էր գալիս այն ժամանակ, երբ մարդն առավելագույնս ի վճակի էր պաշտպանել իր սերունդներին, նա հասել էր հոգևոր աճի գագաթնակետին, դարձել էր ավելի իմաստուն: Այն մարդիկ, ովքեր ունեին բոլոր 4 իմաստության ատամները, դառնում էին ցեղի առաջնորդներ: Այժմ որոշ երկրներում կան հավատալիքներ, թե այն տղամարդիկ, ովքեր ունեն այս 4 ատամները, իսկական սերնդի շարունակողներ են, իսկ նրանք, ում ատամները ցավում են կամ արդեն չկան, այդքան էլ ուժեղ չեն: Այս ատամները հետաքրքիր են այնքանով, որ իրոք անհրաժեշտ չեն, քանի որ չեն մասնակցում ծամելու պրոցեսին: Մարդկանց 15%-ի մոտ կյանքի ընթացքում իմաստության ատամներ ընդհանրապես չեն հայտնվում: Իմաստության ատամի աճը միշտ ուղեկցվում է բութ ցավերով: Ատամը դժվարությամբ է հայտնվում ու շուտ է դառնում ոչ պիտանի:
|
|
|
Всего комментариев: 0 | |