4:19 PM Ահա թե ինչու է մեր մարմինը կտրուկ դողում, երբ մենք նոր քնել ենք | |
Երբեմն պատահում է, որ անուշ քնի ժամանակ մեկ էլ մեր մարմինը միանգամից սկսում է դողալ և մենք արթնանում ենք: Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդպես: Սա տեղի է ունենում շատ հաճախ, և սրա իսկական պատճառը հետաքրքիր է: Պետք չէ անհանգստանալ, քանի որ այս ֆենոմենը ունի անվանում՝ հիպերտոնիկ ջղաձգումներ: Դրանք շատ դժվար է միանշանակ բացատրել, քանի որ գիտնականները մինչ այժմ փորձում են պարզել սրա առաջացման իրական պատճառները: Ավելի հաճախ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդն իրոք շատ հոգնած և հյուծված է և արագ քնում է: Քնի ժամանակ օրգանիզմի կենսական պարամետրերի աշխատանքը դանդաղում է (շնչառություն, սրտի աշխատանք), իսկ արյան ճնշումը սկսում է ընկնել և մնում է ցածր մակարդակի վրա քնի ողջ ընթացքում: Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք արագ քնում ենք: Օրգանիզմը չի հասցնում պատրաստվել պարամետրերի արագ փոփոխմանը և այդ պատճառով կենսական ցուցանիշների արագ անկումը շփոթում է մահվան հետ: Այո, ուղեղի ներքին կենտրոնները սա ընկալում են այնպես, կարծես թե օրգանիզմը մահանում է: Ուղեղը սկսում է մտածել, որ նման կտրուկ փոփոխությունը տեղի է ունեցել որևէ օրգանի չաշխատելու պատճառով: Բայց իրականում ամեն ինչ այդպես չէ: Արդյունքում ուղեղը ահանզանգ է տալիս, ինչից հետո արյան մեջ են ներթափանցում որոշ քիմիական տարրեր և հորմոններ, որոնք ստիպում են կտրուկ արթնանալ: Սա կարող է տեղի ունենալ նաև մի շարք այլ պատճառներով, ինչպես օրինակ վատ երազի, որում մարդն ընկնում է ինչ-որ տարօրինակ վայր կամ էլ հանդիպում է ինչ-որ վտանգի: Այս ջղաձգումները ավելի հաճախ լինում են քնի պակասի և սթրեսի պատճառով: Սա իրենից մեծ հաշվով վտանգ չի ներկայացնում, սակայն այն ցույց է տալիս, որ ժամանակն է մտածել օրվա ռեժիմի մասին: |
|
|
Всего комментариев: 0 | |