5:02 PM Ի՞նչ է տեկիլան | |
Մագեն ամերիկյան ագավան է, որն օգտագործվում է որպես հումք տեկիլայի համար: Տեկիլան համարվում է կակտուսի օղի` չնայած գիտական տեսակետի համաձայն՝ ագավան չի պատկանում կակտուսների ընտանիքին: Յուրաքանչյուր օրը մեկ բույսը տալիս է 10 լիտր մեղրահամ ջուր` 6 լիտր առավոտյան և 4 լիտր երեկոյան: Ագավայի գագաթնամասից կտրում են, հետո ձողիկներով քաշում հյութը և այն լցնում փայտե տակառների մեջ: 1 լիտր թարմ հյութն արժե 50 սենտավո, որն էլ հավասար է 5 ցենտի: Սկզբում այդ հյութից պատրաստում են պուլկե (խմիչքի տեսակ է), որը նմանվում է գրագին: Յուրաքանչյուր մեքսիկացի օրական խմում է մոտ 3 լիտր պուլկե, որը պարունակում է 3 աստիճան ալկոհոլ: Պուլկեից հետագայում ստանում են մեսկալ: Դա նույն տեկիլան է, պարզապես անունը փոխեցի, երբ մեսկակը սկսեցին արտահանել այլ երկրներ: Վերջնական մշակումից հետո այս խմիչքն ունենում է 98 աստիճան թնդություն: Սովորաբար այն խմում են սանգրիտով (տոմատային բաղադրություն ունեցող խմիչք): Ներկայիս տեկիլան որպես այդպիսի 200 տարվա պատմություն ունի: Եվրախորհուրդը լիցենզավորել է տեկիլան` որպես հատուկ սպիրտային խմիչք: Տեկիլա է համարվում միայն Մեքսիկայից արտահանված խմիչքը: |
|
|
Всего комментариев: 0 | |