8:24 PM 1 վարժություն, 4 րոպե ու 28 օր. փորի ավելորդ ճարպից ազատվելու, մեջքի ու նստատեղի մկաններն ամրացնելու արդյունավետ մեթոդ | |
Ձեզ ենք առաջարկում վարժություն, որի օգնությամբ կկարողանաք բարելավել ձեր մարմնի կառուցվածքը:
Մարմնի միջին հատվածի ամրացման համար առավել կարևոր վարժություններ են հանդիսանում արմունկների վրա հենված վարժությունները: Նման վարժություններից մեկը կոչվում է «ձողիկ»: Առաջին հայացքից այս վարժությունը կարող է շատ հեշտ թվալ և դուք կարող եք այն անտեսել, սակայն դա իրականում այդպես չէ: «Ձողիկ» վարժությունը օգնում է ազատվել փորի ավելորդ ճարպից, ամրացնել մեջքի ու մարմնի վերին և ներքին մկանները, նստատեղի մկանները, ինչպես նաև ոտքերն ու ձեռքերը: Այս վարժությունը հիշեցնում է հրում վարժությունը: Այն ստատիկ վարժություն է: Նրանում շարժումներ չկան և մկաններն այդ ընթացքում չեն լայնանում կամ փոքրանում: Նրանք այդ վարժության ընթացքում ամրանում են ներսից ու դառնում են ավելի ամուր: 1-ին օրերին վարժությունը սկսում եք կատարել 20 վարկյան, իսկ 4 շաբաթ հետո վարժության տևողությունը պետք է լինի 4 րոպե: Արդյունքում ձեր մարմինը կդառնա ուժեղ ու գեղեցիկ, մկանները կնդգծվեն և դուք պատրաստ կլինեք նոր դժվարություններ հաղթահարել:
• Օր 1 — 20 վայրկյան • Օր 9 — 60 վայրկյան
| |
|
Всего комментариев: 0 | |