Ավիշն անվանում են օրգանիզմի "կենդանի ջուր": Այն շրջանառություն է կատարում ավշային ուղիներով, լվանում է ամբողջ մարմինը, մաքրում է բջիջները և օրգանիզմից դուրս է բերում բոլոր տոքսիններն ու վտանգավոր վիրուսների և բակտերիաների կենսագործունեության արդյունքում առաջացած նյութերը: Հենց ավշահանգույցներն են առաջինն ահազանգում, որ օրգանիզմի հետ ինչ-որ բան այն չէ:
Եթե անընդհատ թուլություն և ուժերի անկում եք զգում, հաճախ եք հիվանդանում սինուսիտով և անգինայով, տառապում եք գլխացավերից, արտրիտից և ավելորդ քաշից, ապա պետք է շտապ ուշադրություն դարձնել ավշային համակարգին:
Ներկայացնում ենք մի քանի բնական միջոց, որոնք միասին կատարելիս կօգնեն լավացնել ավշային համակարգը:
• Խորը շնչեք
Օրգանիզմում երեք անգամ ավելի շատ ավիշ կա, քան արյուն: Բայց ավիշն առաջ մղող օրգան չկա: Խորը շնչելը նպաստում է ավիշի արագ թարմացմանը:
• Ավելի շատ շարժվեք
Թռիչքները, արագ քայլքը, ձգումները և այլ չափավոր ինտենսիվության ֆիզիկական ծանրաբեռնվածությունները բարենպաստ ազդեցություն են թողնում ավշային համակարգի վրա:
• Ավելի շատ ջուր խմեք
Առանց հեղուկի բավարար քանակության` տոքսինների դուրս բերումը դանդաղում է: Վնասակար նյութերը կուտակվում են՝ թունավորելով օրգանիզմը: Ավելի լավ արդյունքի հասնելու համար ջրին մի քիչ կիտրոնի հյութ ավելացրեք:
• Մոռացեք քաղցր գազավորված ըմպելիքների մասին
Այդպիսի ըմպելիքներում մեծ քանակությամբ շաքար կա: Ինչո՞ւ իզուր տեղը ծանրաբեռնել օրգանիզմը:
• Սոված ժամանակ թարմ մրգեր կերեք
Մեր ստամոքսը մրգերի մեծ մասը մարսում է 30 րոպեի ընթացքում: Դրանցում պարունակվող թթուներն ու ֆերմենտները նպաստում են մարսողական գործընթացի լավացմանը:
• Կանաչ բանջարեղեն կերեք
Դրանցում պարունակվող քլորոֆիլը հիանալի մաքրում է արյունն ու ավիշը:
• Խոտաբույսերից թեյեր խմեք
Մատուտակի արմատներից, գազից (астрагал) և էխինացեայից պատրաստված թեյերը դրական են ազդում ավիշի վրա: Ստուգեք և եթե ձեզ հակացուցված չեն, ապա օգտագործեք այդ խոտաբույսերը:
• Ինքնամերսում կատարեք
Ջրային պրոցեդուրաների ժամանակ երկար կոթով բնական մազերով խոզանակով մերսում կատարեք: Շրջանաձև շարժումներով մաշկը շփեք ներքևից վերև՝ ոտքի մատներից դեպի ուսերը:
• Կոնտրաստային ցնցուղ ընդունեք
Կոնտրաստային ցնցուղի օգտակարության մասին շատ են խոսում: Տաք և սառը ջրի հաջորդականությունը խթանում է օրգանիզմի համարյա բոլոր համակարգերը:
Դետոքսիկացման գործընթացն սկսելը երբեք էլ ուշ չէ: Սկսեք հենց հիմա և շատ շուտով կզգաք ուժերի և առույգության հորդում:
ԲԱՐՈՄԵՏՐ
|