Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 23 » Գիտնականները հայտնաբերել են բոտոքսին փոխարինող միջոց
loading...
3:46 PM
Գիտնականները հայտնաբերել են բոտոքսին փոխարինող միջոց

Օքսֆորդի համալսարանի գիտնականները գտել են բոտոքսի ցավոտ ներարկումներին փոխարինող միջոց: Այս գիտական հայտնագործության մասին, ինչպես տեղեկացնում է gogetnews.info կայքը, հայտարարել են արևմտյան լրատվամիջոցները:

 

Բոտոքսի ներարկումները նախատեսված են մարդկանց համար, որոնք տառապում են աչքերի խանգարմամբ, ինչի հետևանքով անընդհատ թարթում են աչքերը: Այս խնդրի ժամանակակից բուժումն իրականացվում է բոտոքսի ներարկումների օգնությամբ դեմքի մկանները թուլացնելու միջոցով: Սակայն այդ ներարկումները հիմնականում շատ տհաճ զգացողություններ են առաջացնում: Ընդ որում՝ խնդրի լուծման համար մեկ պրոցեդուրան բավական չէ և հարկավոր է առնվազն 20 ներարկումից բաղկացած կուրս: Բուժումը տևում է մի քանի շաբաթ և միայն անհրաժեշտ բոլոր պայմաններին հետևելու դեպքում է դրական արդյունք ստացվում:

 

Այս պահին մասնագետները փորձարկում են նոր սարքը՝ Pressop-ը, որը, ենթադրաբար, պետք է դառնա այս խանգարման այլընտրանքային բուժման միջոցը: Այն տեղադրվում է հիվանդի ակնոցի վրա, այնուհետև արգելակում արատավոր նյարդային իմպուլսները՝ քունքերի հատվածում ճնշում գործադրելով:

 

Հետազոտական խմբի ղեկավար Ալեքսինա Ֆանտատոյի խոսքով՝ Pressop-ի փորձարկմանը մասնակցել է 58 մարդ և պարզվել է, որ նրանց կեսից ավելիի մոտ մասնագետները աչքի աշխատանքի բերալավում են նկատել: Նրանցից 10-ին հաջողվել է այս սարքի օգնությամբ ամբողջությամբ ազատվել հիվանդության ախտանշաններից: Նրանց հավաստմամբ՝ իրենք իրենց ավելի վստահ են զգում, իսկ գլխացավերը, որոնք առաջանում էին նույնիսկ ամենապարզ գործողությունն անելիս, այժմ անհետացել են: Երկու հիվանդ էլ այլևս չունեն բոտոքսի պրոցեդուրաների անհրաժեշտությունը:

Просмотров: 1662 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar