5:41 PM 4 վարժություն՝ առողջ ու ճկուն ողնաշար ունենալու համար | |
Առողջ ողնաշարը լավ ինքնազգացողության գրավականն է, իսկ սխալ կեցվածքն ու ողնաշարի ծռվածությունը խանգարում են արյան շրջանառությունը, ինչը նշանակում է, որ բջիջները դադարում են լիարժեք սնուցում ու բավարար քանակությամբ թվածին ստանալ:
«Առողջության ոսկե կարոններ» համակարգով հայտնի դարձած Կացուձո Նիշին մշակել է մի կարճ ու պարզ համակարգ, որը ներառում է ողնաշարի համար նախատեսված 4 վարժություն: Այդ վարժությունները թույլ են տալիս շտկել կեցվածքը, ուղղել ողնաշարը և բարելավել արյան շրջանառությունը:
Վարժություններ ողնաշարի համար
1. «Ծառի տերև»
Այս վարժությունը բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, ուղղում է ողնաշարը և ազատում է սեղմված անոթները:
Պառկել մեջքի վրա չոր ու հարթ մակերևույթին: Բոլոր մկանները պետք է թուլացնել: Պատկերացրեք, որ ձեր ներսում հանգստացնող դատարկություն է, ինչի շնորհիվ մարմինը թեթև է և «լողում» է անկշռության մեջ:
Դանդաղ ծալել ծնկները, կրունկները ձգել դեպի նստատեղը, սակայն չկտրել հատակից: Առանց ողնաշարը հատակից կտրելու՝ բարձրացնել գլուխը և ձեռքերով ձգվել դեպի ծնկները: Երբ մատների ծայրերը դիպչեն ծնկներին, հարկավոր է մնալ այս դիրքում 1-2 րոպե: Պատկերացրեք, թե ինչպես է ողջ մարմնի միջով հոսում կենսական Էներգիայի հզոր հոսքը: Վերադառնալ սկզբնական դիրք և ամբողջությամբ թուլանալ 1-2 րոպե:
2. «Ուռենու ճյուղ»
Այս վարժությունն առողջացնում է ողնաշարը, մեղմացնում է մեջքի ցավերը և բարելավում է սրտի աշխատանքը:
Ոտքերը լայն բացած կանգնել, ոտնաթաթերը դնել միմյանց զուգահեռ և կենտրոնացնել ուշադրությունը մարմնի վրա: Ինչպես և նախորդ վարժության ժամանակ՝ հարկավոր է զգալ դատարկություն ու թեթևություն:
Ձեռքերը դնել մեջքին՝ երիկամների հատվածում, այնպես, որ մատները դիպչեն միմյանց սրբոսկրի հատվածում: Դանդաղ գլուխը ետ տանել՝ աստիճանաբար թեքվելով դեպի ետ: Երբ այլև հնարավոր չլինի ճկվել, հարկավոր է պարզապես մի ձեռքը ներքև իջեցնել՝ պահելով այդ կորությունը: Մարմինը կսկսի ինքնաբերաբար ճոճվել, ինչպես ուռենու ճյուղերն են ճոճվում: Մնալ այս դիրքում այնքան ժամանակ, մինչև այն դառնա անհարմար, այնուհետև ձեռքը կրկին դնել գոտկատեղին և վերադառնալ սկզբնական դիրք՝ զգուշությամբ ուղղելով ողնաշարը:
3. «Աղեղնալար»
Այս վարժությունը բարելավում է արյան շրջանառություն և մաքրում է ողնաշարն աղային կուտակումներից:
Հարկավոր է ծնկի իջնել, իսկ ձեռքերն իջեցնել մարմնի երկայնքով, այնուհետև դեպի ետ թեքվել բռնել ոտքերի կոճերը: Մնալ այս դիրքում առնվազն 5 վայրկյան և վերադառնալ սկզնական դիրք: Կրկնել վարժությունը 3-10 անգամ: Հարկավոր է սկսել քչից, սակայն ինքնազգացողության բարելավման հետ մեկտեղ ավելացնել նաև վարժությունների քանակը:
4. «Խաղողի որթատունկ»
4-րդ վարժությունը վերականգնում է ողնաշարի ճկունություն ու բարելավում արյան շրջանառությունը:
Կանգնել՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացած ու թուլացրած, այնուհետև ձեռքերով մերսել գոտկատեղի հատվածը և պատկերացնել, թե ինչպես է ողնաշարը դառնում ճկուն: Այնուհետև անել արագ ու սահուն, բայց ոչ կտրուկ խոնարհումներ: Աշխատեք ձեռքերով հասնել հատակին: Ոտքերը պետք է մնան ուղիղ, բայց հանգիստ: Վերադառնալ սկզբնական դիրք, այնուհետև անել մի քանի արագ, բայց սահուն խոնարհում դեպի աջ ու ձախ:
Այս վարժությունները հարկավոր է կատարել ամեն օր և շատ կարճ ժամանակ անց ողնաշարի և առհասարակ ամբողջ օրգանիզմի առողջությունը կվերականգնվի:
Նյութի աղբյուրը՝ econet.ru | |
|
Всего комментариев: 0 | |