Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 24 » Գիտնականներին հաջողվել է մարդկանց մոտ դեժավյուի զգացողություն առաջացնել
loading...
2:48 PM
Գիտնականներին հաջողվել է մարդկանց մոտ դեժավյուի զգացողություն առաջացնել


 

 

Գիտնականները բացատրել են դեժավյուի ֆենոմենը կենսաբանական տեսանկյունից: Նախկինում համարվում էր, որ գլխուղեղը կեղծ հիշողություններ է ստեղծում, սակայն պարզվել է, որ այս ֆենոմենի բնույթն այլ է:

 

Սենթ Էնդրյուսի համալսարանի գիտնականներն անց են կացրել մի հետազոտություն՝ առաջացնելով կեղծ հիշողություններ: Նրանք խնդրել են մի խումբ մարդկանց հիշել մի շարք միմյանց նման բառեր, ինչպիսին են «բարձ, անկողին, գիշեր, երազ» բառերը: Ընդ որում՝ իմաստով գլխավոր կապող բառը՝ «քուն»-ը չէր նշվում: Սակայն հետո, երբ մարդկանց խնդրել են վերհիշել այդ բառերը, նրանց մեծամասնությունը «հիշել» է նաև այն բառը, որը չէր նշվել: Հետաքրքիր է, որ երբ կամավորներին խնդրել են այդ ցանկից «s» տառով սկսվող բառ ասել և հուշել են «քուն» (sleep) բառը, նրանք նշել են դեժավյուի էֆեկտը:

 

Գիտնականներին հաջողվել է պարզել, որ դեժավյուի ֆենոմենը կապված է գլխուղեղի առաջ կենտրոնական կեղևի՝ որոշումներ կայացնելու համար պատասխանատու հատվածի հետ:

 

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Просмотров: 524 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar