5:37 PM Ատամի մածուկն ու մաստակը նպաստում են քաղցկեղի առաջացմանը | |
Գաստրոէնտերոլոգները խորհուրդ են տալիս զգուշանալ, քանի որ առօրյայում օգտագործվող հիգիենայի այդ պարագաները կարող են մահացու վտանգ ներկայացնել: Օրինակ՝ E171 սննդային գունանյութը կամ տիտանի երկօքսիդը նպաստում է քաղցկեղի առաջացմանը: Ատամի մածուկի բաղադրության մեջ պարունակվող այս նյութի վնասակար ազդեցությունն արդեն ապացուցվել է լաբորատոր առնետների վրա անցկացված գիտափորձերի արդյունքում:
Գիտնականները մի քանի ամիս շարունակ փորձարկումների ենթարկվող առնետներին տալիս էին E171 պարունակող ջուր, ինչի արդյունքում կրծողների մոտ օնկոլոգիական հիվանդության զարգացման հավանականությունը մեծացել է 40%-ով: Ջրին ավելացրած E171-ի քանակը համապատասխանում էր այն քանակությանը, որը մարդը ստանում է ամեն օր ատամի մածուկ կամ մաստակ օգտագործելու դեպքում:
Առայժմ եվրոպացի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում վնասակար ապրանքի արդատրությունը չի կանգնեցվել և ավելի անվտանգ նմանակը չի ստեղծվել, սակայն որոշում է կայացվել՝ էլ ավելի լայնամասշտաբ ուսումնասիրություններ անցկացնելու մասին:
Հարկ է նշել, որ E171 գունանյութն օգտագործվում է ոչ միայն ատամի մածուկ կամ մաստակ պատրաստելիս: Այս հավելումը կարելի է գտնել նաև քաղցրավենիքի շատ տեսակների, թխվածքաբլիթների, ինչպես նաև արևապաշտպան քսուքների և կոսմետիկ այլ միջոցների բաղադրության մեջ:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |