5:56 PM 5 տեսակի «կանացի փորիկ» և պարզ միջոցներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ սանտիմետրերից | |
Պարզվում է «փորի» առաջացման պատճառները բավականին հեշտ կարելի է լուծել: Փորձեք կանգնել հայելու առաջ, առանց փորը ետ քաշելու՝ մեջքը ուղղած, ու պարզել, թե փորի որ տեսակն է ձեզ մոտ:
1. «Փրկարար օղակ» Ինչպես գիտեք «փորիկը» հիմնականում առաջանում է, եթե մարդը վարում է նստած կենսակերպ, կամ սիրում է քաղցր և ընթրիքի ընթացքում օգտագործում է գինի:
Ինչը կօգնի շատ արագ կարգավորել իրավիճակը
Այս դեպքում հարկավոր է հրաժարվել բոլոր տեսակի ալկոհոլային ընպելիքներից՝ ամենաքիչը 2 շաբաթով, որից հետո սահմանել ռեժիմ` շաբաթական 2-4 բաժակ գինի և ոչ ավել, քանի որ ալկոհոլը օրգանիզմում դառնում է ավելորդ ածխաջրերի, շաքարի պատճառ և որպես հետևանք՝ առաջացնում է ճարպային կուտակումներ: Հարկավոր է 1 ամիս խուսափել շաքարից ու աղից: Սննդակարգի մեջ ընդքրկել հնարավորինս շատ օգտակար ճարպեր` օգտագործել ձուկ, ձու, ընկույզ ու ավոկադո: Եվ իհարկե հնարավորինս շատ քայլել:
Նրա տարբերակիչ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ ճարպը կենտրոնացված է պորտի շրջանում և դրա հետ մեկտեղ փորը բավականին ձիգ է: Դա «նյարդերի կծիկ է»:
Առավել շատ նման փորի կառուցվածք ունեն այն մարդիկ, ովքեր հակված են քրոնիկ սթրեսի ու պերֆեկցիոնիզմի: Նրանց օրգանիզմը արտազատում է չափից շատ կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որը թույլ է տալիս օրգանիզմին կուտակել ճարպեր: Նման մարդիկ հաճախ խմում են հնարավորինս շատ սուրճ ու էներգետիկ ըմպելիքներ:
Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը
3. «Կախված փորիկ» Եթե փորիկը զգալիորեն ցածր է իրանից, ապա դա կարող է նշանակել, որ դուք կամ մայրիկ եք դարձել, կամ «տանջում» եք ձեզ մարզասրահում կամ ունեք մեջքի հետ կապված խնդիրներ: Արդյունքում ստացվում է, որ փորի «պարապած» մկանները առաջ են ընկնում և առաջացնում են «ճարպոտ փորի» տպավորություն:
Ինչը կօգնի արագ կարգավորել իրավիճակը.
Այս դեպքում պետք է բուժեք ձեր աղեստամոքսային տրակտը, քանի որ նման փորիկի դեպքում, մարդու մոտ ամեն օր առաջանում են գազեր ու առկա են աղիները դատարկելու հետ կապված խնդիրներ:Նման դեպքում հարկավոր է օգտագործել թեփով հաց, յոգուրտ, կեֆիր և հնարավորինս շատ բանջարեղեններ: Մի կատարեք ծնկածալում, քանի որ այն առաջացնում է մեջքի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն: Թույլատրելի է միայն այն դեպքում, եթե դա կատարվում է մասնագիտացված մարզչի հսկողության ներքո: Իսկ ահա մեջքի մկանների ամրապնդման վարժություններ հարկավոր է կատարել ամեն օր:
4.«Հղիի փորիկ» Եթե դուք հղի չեք, կամ ծննդաբերել եք ավելի քան 1 տարի առաջ, սակայն ձեր փորը շարունակում է մնալ շատ մեծ, ապա այս դեպքում հանավանաբար ձեզ մոտ շատ թույլ են նստատեղի մկաներն ու որովայնային ճնշամկանները:
Ամեն օր կատարեք մեջքի մկանների ու որովայնային ճնշամկանների պարզ վարժություններ:Կարիք չկա չարաշահել, սակայն նաև բացթողել այդ վարժությունները` խորհուրդ չի տրվում: Վնասակար ճարպերը փոխարինեք օգտակար ճարպերով, ամեն օր օգտագործեք ընկույզ, սերուցքային կարագ ու ձիթայուղ: Նրանք կօգնեն այրել վատ ճարպերն ու սննդի միջից ավելի լավ կյուրացնեն վիտամինները: Ձգեք փորն ամեն անգամ, երբ կհիշեք դրա մասին, դա շատ լավ օգնում է վերադարձնել տոնուսն ու չի հանգեցնում գերհոգնածության: Որոշ ժամանակ անց, ընտելանալուց հետո, դուք կսկսեք քայլել ձգված մկաններով:
5.«Խնձոր փորիկ»
Վերևի հատվածից սկսվող կլոր փորիկ, հիմնական ախտանշանները՝ ալերգիաներն են: Այս դեպքում բավականին մեծ է հավանականությունը, որ առկա է որոշ մթերքների անհամատեղելիություն, բայց ոչ այնքան, որ հանդիսանա ցանի կամ մնացած ախտանշանների առաջացման պատճառ: Դա նաև վկայում է այն մասին, որ օրգանիզմը պարբերաբար չի կարողանում հաղթահարել «սննդի» մարսման բարդ պրոցեսն ու այդ պատճառով աղիներն ուռած են լինում ու առաջ են գալիս:
| |
|
Всего комментариев: 0 | |