Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 25 » Թեյ, որը կօգնի բուժել ֆիբրոմիալգիան, գայլախտը, ցրված սկլերոզը և շատ այլ հիվանդություններ. ուրցի ամենաօգտակար հատկությունները
loading...
6:02 PM
Թեյ, որը կօգնի բուժել ֆիբրոմիալգիան, գայլախտը, ցրված սկլերոզը և շատ այլ հիվանդություններ. ուրցի ամենաօգտակար հատկությունները

Ուրցը շատ տարածված խոտաբույս է և դարեր շարունակ օգտագործվել է տարբեր հիվանդությունների՝ այդ թվում նաև գրիպի և էպիլեպտիկ նոպաների բուժման համար:

 

Միջին դարերում մարդիկ խառնում էին հավասար քանակությամբ ուրցն ու նարդոսը և ստացված խառնուրդը լցնում եկեղեցու հատակին՝ բոլոր անցանկալի հոտերից ազատվելու համար: Բացի այդ, այն նաև օգտագործվում էր վերքերի բուժման ու վարակների կանխարգելման համար:

 

Ուրցի եթերայուղերն օժտված են հզոր հակավիրուսային, հակառևմատիկ, հակասեպտիկ, հակամակաբուծային և հակասնկային  ազդեցությամբ:

 

Պարբերաբար ուրց օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել օրգանիզմում վիրուսների մակարդակը, ուստի այն շատ օգտակար է գայլախտի (волчанка), քրոնիկ հոգնածության համախտանիշի, ականջներում լսվող աղմուկի, ցրված սկլերոզի, ֆիբրոմիալգիայի, գլխապտույտների, աուտոիմունային թիրեոդիտի և ռևմատոիդ արթրիտի դեպքում: Պարզապես հարկավոր է ամեն առավոտ ուրցով թեյ խմել:

 

Ուրցը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր (այդ թվում նաև երկաթ, կալիում, կալցիում), որոնք շատ կարևոր են արյան կարմիր գնդիկների ձևավորման, զարկերակային ճնշման կարգավորման, ինչպես նաև օրգանիզմում հակաօքսիդանտների բաշխման համար: Բացի այդ, այն նաև հարուստ է ֆոլաթթվով, A, C և B խմբի վիտամիններով:

 

Այն նաև պարունակում է տարատեսակ բիոֆլավոնոիդներ և եթերայուղեր՝ այդ թվում նաև թիմոլ՝ եթերայուղ, որն օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով:

 

Բացի այդ, ուրցը նաև օգնում է կանխարգելել քաղցկեղը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ պարբերաբար ուրց օգտագործելը մեծացնում է երիկամներում, սրտամկանում, գլխուղեղում և բջջային մեմբրաններում դոկոզահեքսաենաթթվի քանակը:

 

Ուրցի եթերայուղերն ունենում են հզոր խորխաբեր և բրոնխիալ սպազմալիտիկ ազդեցություն, ուստի հիանալի բուժիչ ու կանխարգելիչ միջոց են հետևյալ հիվանդությունների դեպքում.

 

·         գինգիվիտ,

 

·         լարինգիտ,

 

·         ասթմա,

 

·         կոկորդի վարակներ,

 

·         սուր և քրոնիկ բրոնխաբորբ (բրոնխիտ),

 

·         նշիկաբորբ (անգինա),

 

·         հազ,

 

·         բերանի խոռոչի բորբոքումներ:

 

նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com

Просмотров: 1431 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar